Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին:
Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները…
Կարապետյանը պատմել է նաև, թե ինչպես է սենյակ առ սենյակ «նահանջել» ստորգետնյա Անին:
«Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել: