Բրիտանական խորհուրդը հայտնել Է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին:
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — «Բրիտանական խորհրդին կարգադրված Է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը համապատասխան: Ուստի մենք չեղարկել ենք պլանավորված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ափսոսում ենք դրա համար եւ շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,-ասված Է խորհրդի հայտարարության մեջ:
Մարտի 17-ին, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից հայտարարված միջոցների, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Մոսկվան պերսոնա նոն գրատա Է հայտարարել եւ մեկ շաբաթվա ժամկետում արտաքսում Է 23 բրիտանիացի դիվանագետների, փակում Է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնում Է Բրիտանական խորհրդի գործունեությունը ՌԴ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: