ԿԻԼԻԿԻԱ – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Աֆրինի բնակիչները հումանիտար օգնության կարքի ունեն։ Ս․ Դյուժարիկը նշել է, որ հիվանդներն և վիրավորներն անհապաղ պետք է տեղափոխվեն Հալեպ ։
Թուրքական բանակի ու Սիրիայի ընդդիմադիր զինյալների կողմից Աֆրին քաղաքի գրավման պատճառով, հարյուրավոր մարդիկ հարկադրված են եղել հեռանալ Աֆրինից ։
Աֆրինի բնակչության մեծ մասը տեղափոխվել է Շեհբա շրջան, մի մասը՝ Նաբուլ-Զահրա, իսկ մի մասն էլ՝ Հալեպ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը անդրադառնալով տեղահանված աֆրինցիների խնդրին մասնավորապես նշել է․
«Աֆրինում մոտավորապես 167 հազար մարդ հարկադրված է եղել լքել իր տունը։ Ներկայումս ներքին ապաստան հայցողների համար Հալեպի դռները փակ են»։
Ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ը խորը մտահոգություններ է հայտնել։ Դյուժարիկը նաև նշել է, որ մեծ թվով մարդիկ հումանիտար օգնության կարիք ունեն։
Դյուժարիկը՝ տեղեկացնելով, որ Հալեպում գործում են հատուկ հիվանդությունների բուժման համար նախատեսված կենտրոններ, նշել է, որ հիվանդները և վիրավորները պետք է անհապաղ տեղափոխվեն Հալեպ ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նաև տեղեկացրել է, որ ներկայուս 4 հոգի է մահացել պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու պատճառով։
Աղբյուրը ՝ gazetekarinca.com։