Ներկայացնում ենք Արիֆ Ասալիօղլուի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ կապված հոդվածը։
«Թուրքիայի կառավարությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի հետ սկսեց մտերմիկ հարաբերություններ։ Սկսած ռազմարդյունաբերության հարցերից, վերջացրած տեխնոլոգիաների մատակարարմամբ։ Բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները զարգացան և հասան ռազմավարական գործընկերության։ Բայց վերջին 5 տարիների ընթացքում հարաբերությունները սկսեցին վատթարանալ, իսկ Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը սկսեց մեծանալ։
Փորձագետները փորձում են հասկանալ՝ ինչում է կայանում Ամերիկայի հարցով Թուրքիայի վեկտորի ուղղության փոփոխությունը։
Տարաձայնությունները վերածվեցին բաց թշնամանքի։ Բացի այդ, թուրք առաջնորդի բացասական վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ ունի անձնական պատճառներ։ Հաշվի առնելով «խորքային պետության» հիման վրա հարկադրաբար ձևավորված դաշնակցությունը, 2013թ․ դեկտեմբերի 17-25-ին տեղի ունեցած մեծամասշտաբ կոռուպցիոն սկանդալը, Ռեզա Զարաբի գործով ամերիկյան դատարանում ծայրահեղ ռիսկային իրավիճակը և հնարավոր տնտեսական ճգնաժամը, որն ի հայտ է եկել պատժամիջոցների պատճառով, հարկավոր էր «քավության նոխազ» գտնել։
Այդ պատճառով Էրդողանը չկարողացավ ընդդիմանալ «խորքային պետություն» ստեղծելու եվրասիական ձգտմանը։
Սա իր իշխանությունը պաշտպանելու և գերագույն դատարանից ազատվել միակ ձևն էր։ Եվրասիական «խորքային կառուցվածքը» 2000-ականներից սկսած հարմար առիթ էր փնտրում ռազմական և բյուրոկրատական համակարգի վրա վետո դնելու իրավունք ստանալու համար։ Այդ պատճառով հարկավոր էր հեռանալ ԱՄՆ-ից և Եվրոպայից։
2013թ․ դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը դուրս եկավ քրդական հակամարտության կարգավորման գործընթացից, ինչը նրան կախման մեջ դրեց «խորքային պետությունից»։
Ավելի ուշ հուլիս 15-ին բազմապատկեց իր ուժերը և «քաղաքական արձագանքի դեմ պայքարի» կոչերով վերջ դրեց իր երկրորդ նպատակին՝ «Հիզմեթ» շարժմանը, որը հանդես էր գալիս հանուն ազնվության և արդարաության։
Այդպիսով, «խորքային պետությունը» հասավ այն ամենին, ինչին ձգտում էր, առանց ձեռքերը կեղտոտելու։
Թուրքիան գրեթե դադարեցրեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնն Անկարայի համար հանդիսանում է թշնամի։ Թուրքական կառավարությունը, որպես քարոզչամեքենա, չի վախենում հայտարարել այդ մասին ամեն տեղ և ամեն հարմար առիթով հասարակությանը տրամադրել, որ կարող են ամերիկացիների հետ կամուրջները այրվել։ Կարելի է պաշտոնապես անդամակցել ՆԱՏՕ-ին կամ խոսել գործընկերության տեսանկյունից, բայց իրականում այդ ամենը չկա։ Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ ԱՄՆ բանակի հետ բախվելու վտանգը մեծանում է։ Ավելին, այդ ռիսկի վրա ուշադրություն են դարձնում ամերիկացի զինվորականները և պաշտոնյանները։
Չմոռանանք, որ 1990-ականներին Թուրքիան այն պետությունն էր, որը Provide Comfort գործողության ժամանակ Poised Hammer-ին ապաստան էր տվել, որը թույլ էր տալիս քրդերին թռիչքներ իրականացնել արգելված անվտանգության գծի ողջ տարածքով, որը գործում էր Վաշինգտոնի և դաշնակիցների օդային ուժերի հետ միասին։ Թուրքիան և ոչ ուրիշ մեկը։
Կրկին, հենց Անկարան էր, որ տվեց իր համաձայնությունը Սիրիայի հյուսիսում քրդերի համար ստեղծել անվտանգության գոտիներ ամերիկյան հատվածների հետ միասին, ինչպես նաև թույլ էր տալիս ԱՄՆ-ին ղեկավարել օդային տարածքը։ Ի՞նչ է փոխվել։ Ի՞նչ պատճառով է Թուրքիան ԱՄՆ-ին համարում իր թշնամին։ Զենքի պատճառո՞վ, որ ամերիկացիները մատակարարում են «Դեմոկրատական միավորմանը»։ Բայց չէ՞ որ Անկարան էր բացել իր սահմանները Իրաքայան Քուրդիստանի ուժերի առջև՝ նրանց իր տարածքով ուղարկելով Հյուսիսային Սիրիա՝ «Դեմոկրատական միավորման» ուղղությամբ, երբ վերջինս ցանկանում էր Քոբանին իր վերահսկողության տակ առնել։
Արտաքին քաղաքականությունը և Թուրքիայի քաղաքականության անվտանգությունը որոշվում է Էրդողանի և իր մտերիմների շահերից ելնելով։ Այն չի հիմնավորվում աշխարհաքաղաքական կամ ուժային հավասարակշռության վրա։ Հենց դա է պատճառը, որ պետությունը, որը չգիտի՝ ինչ է ուզում և ինչի է ձգտում, անընդհատ փոխվում է։ Աշխարհաքաղաքական պայմանները նույնն են մնում։ Փոխվում են արտաքին քաղաքական շահերը, սպասումները անվտանգության առումով։ Համաշխարհային ուժերն արդեն պատրաստ են շահեր քաղել Թուրքիայի թուլությունից։ Նույն բանը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Բայց ղեկավարների համար, ովքեր կենտրոնացած են իրենց գոյության անձնական հետաքրքրությունների վրա, սա ոչ մի նշանակություն չունի։ Նա, ով գնում է Վատիկան, հանդիպում է Հռոմի Պապի հետ և ներկայանում 1․5 մլրդ մուսուլմանների անունից, արժանի է միայն ծափահարությունների՝ ժողովրդին ներքաղաքական պատրանքի մեջ գցելով։ Հենց նման պայամաններում է Թուրքիան Մերձավոր Արևելքում տանում իր «ցավը»։
Անկարայի և Վաշինգտոնի լարված հարաբերությունները մտան մի փուլ, երբ «դրանք հնարավոր չեն վերականգնել»։ Այժմ «ընդհանուր արժեքների» փոխարեն «երկու համընկնող շահերով պետություններ» են մեր առջև։ Թուրքիան, ԱՄՆ-ի հետ մտնելով նոր փուլ, խաղարկում է «սուր հակամարտությունների» սցենարներ։
Մյուս կողմից՝ Աֆրինում երկու ամսից ավել շարունակվող գործողություններն էլ ավելի լարեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Դատելով այս ամենից՝ երկու երկրների հարաբերությունների լարվածությունն ավելի կմեծանա։ Անկարան ցանկանում է, որ Վաշինգտոնն իր զորքերը հանի Մանբիջից։ Ամերիկյան կողմն իր հերթին հայտարարում է այն մասին, որ «կմնան Սիրիայում երկարատև և չեն լքի Մանբիջը»։ ԱՄՆ չի փոխում իր դիրքորոշումը։ Ամերիկյան հասարակությունը աջակցում է քրդերին։ Ամերիկյան լրատվամիջոցների լուրերի մեծամասնությունը «բնակչության շրջանում զոհերի» մասին է, և այն մասին, որ «ԻՊ-ի դեմ պայքարը վնաս է հասցնում»։
Մեկ այլ թեմա է հանդիսանում Էրդողանի մտերմացումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ամերիկյան աղբյուրները գտնում են, որ Աֆրինի գործողությունն ավելի շատ ուղղված է ներքին քաղաքականությանը։ Հանդիպում է նաև հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ ենթադրություն։ Էրդողանը, ով այդ ընտրությունները դիտարկում է որպես կյանքի ու մահվան հարց, մտադիր է ձայների մեծամասնությունը ստանալ՝ չնայած ամերիկացիների դիմակայությանը։ Իշխող կուսակցությունը պատրաստվում է Վաշինգտոնին դատի տալ զենքի համար, որ մատակարարում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»։ Պրոկառավարական թուրքական լրատվամիջոցները թնդում են «հակաամերիկյան» հռետորաբանությամբ։
Անկարան ուժեղացնում է լարվածությունը երկու պատճառով։ Առաջինը՝ «Էրդողանի անձնական հաշիվներն են։ Պետք է հիշել Զարրաբի գոյության մասին, ով համագործակցում է դատախազի հետ, ով «շատ է ուզում» կիսվել իրեն հայտնի տեղեկատվությամբ։
Երկրորդ պատճառի մասին հիշեցնում են քրդական աղբյուրները։ «Բոլոր ապացույցները, որոնք կարող են Էրդողանին բերել միջազգային դատարան, գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռքում»։ Սիրիայի Ազատ բանակի ձերբակալված անդամները կարող են կիսվել իրենց որոշ գիտելիքներով, որը կկարողանա Անկարային վատ դրության մեջ գցել։ Ոչ մի երաշխիք չկա, որ Սիրիայի Ազատ բանակի գործողություները կամ այլ փաստաթղթեր՝ կապված Սիրիայի հետ, չեն հրապարակվի հետագայում։ Այս պահին քաղաքական կոնյուկտուրան կարող է հանդես գալ հօգուտ Էրդողանի, բայց պետք չէ մոռանալ, որ «դաշնակիցները և թշնամիներն» այսօր շատ արագ են փոխվում տեղերով։
Բայց չնայած դրան՝ Անկարայի և Վաշինգտոնի լարվածությունն այնպես է երևում, ասես երկու երկրների համագործակցությունը կարող է խզվել, բայց մենք մեկ անգամ չէ, որ վկա ենք եղե, որ Էրդողանը 180 աստիճանով փոխվել է։ Եվ ԱՄՆ-ի հանդեպ հնչող թշնամական հռետորաբանությունը կարող է արագ վերածվել բարեկամականի»։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2395429.html