ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Արեւմտեան Հայաստանի Հերուստատեսութիւնը տեղեկացրել է, որ Մարտի 19-ից-23-ը Ժնևում տեղի է ունենցաւ ՄԱԿ-ի Մտավոր սեփականության, գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիների ու բանահյուսության միջկառավարական հանձնաժողովի 35-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է Միավորված Ազգերի Կազմակերպությունում գրանցված Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումար եւ Ազգային Խորհրդի պատվիրակությունը` Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը մի շարք ելույթներ է ունեցել, ներկայացնելով` որպես բնիկ ժողովուրդ Արևմտյան Հայաստանի հայերի դիրքորոշումները: Ներկայացվել են առաջարկություններ մի շարք հոդվածների առնչությամբ:
Ժնևից Արմենակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակից պետությունների ներկայացուցիչները պնդել են, թե բնիկ ժողովուրդները միայն տվյալ պետության թույլատվությամբ կարող են իրացնել իրենց իրավունքները: Հակադարձ ելույթով հանդես գալով Ա. Աբրահամյանը հայտարարել է.‹‹ Արևմտյան Հայաստանի Հայերը որ այդ տարածքների բնիկ ժողովուրդն են, ունեցել են իրենց պետականությունը: Արևմտյան Հայաստանի հայերս, որպես բնիկ ժողովուրդ, գոյություն ունենք, հետևապես, միայն մենք ենք իրավասու օգտվել բնիկ ժողովուրդներին վերապահված իրավունքներից: Մենք չպետք է թույլ տանք, որ յուրացվեն դարերով ստեղծած մեր մշակույթը, պատմությունը, մեր արժեքները››:

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգայի Խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, առաջարկելով` ընդունել հատուկ կոնվենցիա, որով հետայսու պաշտպանված կլինեն բնիկ ժողովուրդների մշակույթը, գենետիկ ռեսուրսները, բանահյուսությունը: ‹‹Կոնվենցիայի ընդունումը խիստ կարևոր է, քանզի վերջինիս կատարումը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից:
Նրանք պարտավոր են հարգել այդ կոնվենցիաները, հակառակ դեպքում բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն դիմել միջազգային դատարան` սեփական իրավունքները պաշտպանելու համար»:

Western Armenia News