ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Արևելյան Ճեպընթացն այսօր գործում է Անկարայի և Կարսի միջև։ Այն բանից հետո, երբ սկսեց գործել Ստամբուլ-Անկարա բարձր արագությամբ գնացքը, դեպի Կարս գնացող գնացքը սկսեց գործել Անկարայից։ Այն բաղկացած է 54 կանգառներից, որն անցնում է 7 մարզերով։ Չնայած անունը շարունակում է մնալ Անկարա-Կարս, գնացքի ընթացքը սկսվում է Քըրըքկալեից՝ Իրմակ կայարանից, կանգնում է Կեսարիայում և շարժվում դեպի Սեբաստիա, հետո բռնում դեպի հյուսիս ուղղությունը՝ Երզնկայից դեպի Կարին և հետո Կարս։

Արևելյան Ճեպընթացի 2000 կիլոմետրի երկայնքով սփռվում է Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունն իր շուրջ 500 տեսարժան վայրերով։ Մենք ստորև կներկայացնենք մի քանի օրինակ՝ ցույց տալով, որ Արևելյան Ճեպընթացը միաժամանակ նաև մշակութային ժառանգության ճամփորդություն է։

Քըրըքկալե և Յոզղատ
Քըրըքկալեի կենտրոնում կա երեք հունական դպրոց, մեկ հունական եկեղեցի։ Քեսքինում հայերին և հույներին պատկանող 10 կառույց կա, որոնք կենտրոնից 20 րոպե հեռավորության վրա են գտնվում։ Հունական եկեղեցին, որն այսօր հայտնի է որպես Քարըշթրան եկեղեցի, մինչ օրս կանգուն է։ Քըրըքկալեց հետո գնացքն անցնում է Յոզղատի միջով և երեք կանգառից հետո մտնում Կեսարիա։

Քարըշթրան եկեղեցի
Կեսարիա
Արևելյան Ճեպընթացը Քոջասինան շրջանով մտնում է Կեսիարիայի կենտրոն։ Երբ կայարանից ոտքով քայլում ես դեպի կենտրոն, Ինոնու պողոտայի վրա առջևդ ծառանում է Հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Այն բանից հետո, երբ եկեղեցին օգտագործվում է որպես ոստիկանատուն և հետո որպես մարզասրահ, այժմ այն մտադիր են դարձնել գրադարան։

Կեսարիայի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արևելյան Ճեպընթացը կանգնում է Սարըսաքլ կայարանում, նախքան Սըվասից Կեսարիա շարժվելը։ Փույանդիում հունական դպրոց և եկեղեցի կա․ չնայած մարդիկ հիշում են իրենց բնակավայրը, բայց այստեղ գրեթե ոչ մի հետք չի մնացել անցյալից։
Սըվաս (Սեպաստիա)
Արևելյան Ճեպընթացը Շարքըշլայից մտնում է Սըվաս։ Քարտեզի վրա ավելի քան 22 տեսարժան վայրեր կան։ Այն այստեղից շարունակվում է մինչև Սըվասի կենտրոն։ Սըվաս քաղաքի կենտրոնը լի է մշակութային արժեքներով, The Çifte Minare-ն (Զույգ Մինարեթ) և Buruciye Madrasa-ն ամենահիասքանչներն են։ Մինչև 1950-ականներ, դրանց թվում էր նաև Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքում, շատ լավ հիշում են եկեղեցին։

Սըվասի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արևելյան Ճեպընթացը գնում է Ուլաշ, հետո դեպի հարավ՝ Կանգալ, այնուհետև՝ Արևելք՝ Տևրիկ (Divriği)։ Ուլաշի և Կանգալի կենտրոնում կարող ենք տեսնել հայկական գերեզմանատներ։ Երկուսն էլ շատ մոտ են գնացքի կայարանին։ Նրանք, ովքեր ցանկանում են Կանգալի կենտրոնից դուրս գալ, կարող են գնալ Մանջալիկ։ Կես ժամ անց Մանջալիկի Սբ․ Թորոս վանքը կտեսնենք։ Սբ․ Թորոսը միջնադարյան կառույց է, 90-ականների սկզբին այն կործանման եզրին էր, բայց Մանջալիկի տեղացիները թույլ չտվեցին։ Երբ գնացքով վերադառնաս Կանգալ, կենտրոնական մզկիթի պատին կտեսնենս Սբ․ Թորոս եկեղեցու քարերը։

Մանջալիկի Սբ․ Թորոս եկեղեցի
Արևելյան Ճեպընթացը Կնգալից հետո շարժվում է դեպի Տևրիկ։ Կանգալ գետը հետևում է գնացքի ուղուն։ Կանգալից դուրս գալով՝ Կանգալ գետակին հետևում է Կարաբողազի գետակը և ձգվում գնացքի երկայքնով։ Նախքան Տևրիկ մտնելը Կայաջիկ գյուղում Կարաբողազ գետակին հաջորդում է Շալթի գետակը, և անցնելով երկաթի հանքի մոտ գտնվող կամրջի մոտով՝ գնացքը ժամանում է Տևրիկ։ Հենց այստեղ հին քարե կամուրջ է մեր առջև հայտնվում, որին տեղացիները կոչում են Աղջկա կամուրջ։ Գարեգին Սրվանձտյանցը, 1870-ականներին, Տևրիկ կատարած ճամփորդության ընթացքում, անցնելով այս կամուրջի կողքով, ասել է․«Թո՛ղ աստված, անգամ թշնամուն այս դժվար ուղիներով չտանի»։

Տևրիկի Աղջկա կամուրջը
Տևրիկի կենտրոնում կարող եք այցելել Սբ․ Աստվածածին եկեղեցին, հրաշալի միջնադարյան ամրոցի, Մեծ Մզկիթի ու հիվանդանոցի ներքևում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Եկեղեցու պատերը դեռ կանգուն են, բայց տանիքն ամբողջությամբ փլուզված է։ Եթե մի քայլ առաջ գնաս,անցնելով Սբ․ Աստվածածնի տակով, կարող ես տեսնել նաև Սբ․ Երրորդություն եկեղեցու վերջին պատի մնացորդները։

Տևրիկի Սբ․ Աստվածածին եկեղեցի

Տևրիկի Սբ․ Երրորդություն եկեղեցի
Շատ այլ եկեղեցիներ, գերեզմանատներ և հին տներ կարող եք տեսնել Տևրիկի գյուղերում։ Արևելյան Ճեպընթացը, դուրս գալով Սըվասից, շարժվում է դեպի հարավ՝ հետևելով Չալթի գետակին։
Նախքան Սըվասից դուրս գալն անցնում է Ադաթեփե գյուղի միջով։ Այստեղ Չալթի գետակը խառնվում է Եփրատին, և երբ տեսնում ես Եփրատը, հասկանում ես, որ հասել ես իրական Արևելք։
Փինգենն իր հին անվամբ մեծ քաղաք է շուրջ 1200 բնակչությամբ, կենտրոնում ունի 4 եկեղեցի և 5 վանք։ Այս երկու վայրն էլ այսօր տեսանելի են․ մեկը գյուղի մեջ է, մյուսը՝ գետի ափին։

Ադատթեփե-Փինգենի եկեղեցիներից մեկը
Երզնկա
Արևելյան Ճեպընթացը հետևում է Եփրատին և մտնում Երզնկայի Իլիք շրջան։ Քաղաքի կենտրոնում չկան մշակութային արժեքներ, բայց Սբ Տրդատ հրաշագեղ վանքին կարելի է հասնել քաղաքից 20 րոպե ճանապարհ անցնելուց հետո։

Սբ․ Տրդատ վանք
Գնացքն անցնում է Եփրատի երկայքով և Իլիքից մտնում Քեմահ։ 55 տեսարժան վայր կար Քեմահում․ չնայած դրանց մի մասն ամբողջությամբ անհետացել են, որոշները դեռ կանգուն են և հասանելի։ Քեմահի կենտրոնում կան նաև երկու հունական եկեղեցիներ և մեկ դպրոց։ Հունական մշակութային ժառանգության հետքերը հաճախ չեն հայտնաբերվում այս հեռավոր արևելյալ շրջաններում։ Քեմահի հայտնի ամրոցը նույնպես այս քաղաքի անցյալի փառքի վկայությունն է։ Այստեղ է հայոց գերագույն աստված Արամազդի տաճարը և Արշակունյաց դինաստիայի դամբարանը, ինչպես նաև հայ-պարսկական բախման վայրը։ Այնտեղ է գտնվում Աղավանքի Հայկական վանքը։ Վանքը, որը բաղկացած է երեք առանձին եկեղեցիներից, ճարտարապետական գոհար է։ Այստեղ կարող ես տեսնել հայկական արձանագրությամբ տապանաքարեր։

Աղավանքի վանք
Երզնկայի կենտրոնում և հարակից գյուղերում տեղակայված են 45 տեսարժան վայրեր։ Չնայած այս կառույցներից շատերն անհետացել են, եթե շրջեք հին թաղամասերում, ինչպես Բեյբասին և եթե հարցնեք տեղացիներին, ապա կկարողանաք որոշ արժեքներ տեսնել։ Երզնկայի կենտրոնից հետո կարող եք գնալ Ուզուլու՝ Չիմին։ Եթե ճիշտ եղանակին գնաք, ապա այստեղ համտեսեք տեղական խաղողը։ Հենց այստեղ կարող եք այցելել Երեզի (Ալթընթեփե) ամրոցը և կզգաք, որ մուտք եք գործել Վանի թագավորության տարածքներ։ Ավելի ուշ ամրոցը կրկին շահագործվել է և տեղում հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին է կառուցվել։ Եկեղեցու մնացորդներն ի հայտ են եկել վերջին պեղումների ընթացքում։

Երեզի ամրոցը

Չիմինի խաղողը
Արևելյան Ճեպընթացը, թողնելով Երզնկայի կենտրոնը, շարունակում է ընթանալ Եփրատի հոսանքով։ Երզնկայի մյուս երկու կայարաններն են Դեմիրքապին և Չադրքայան։ Ապարանքի Սբ․ Դավիթ վանքը այստեղ տեղակայված միակ եկեղեցին է, որը նշված է Երզնկայի Շրջանի Մշակութային և Տուրզիմի հարցերով վարչության կայքում։ Այստեղ են խոյանում աշխարհի ամենաբարձր 7 մետրանոց խաչքարերը, որոնք մեզ են հասել 12-րդ դարից։

Ապարանքի Սբ․ Դավիթ վանք
Կարին (Էրզրում)՝ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը
Արևելյան Ճեպընթացը Երզնկայից շարժվում է դեպի Կարին։ Առաջին կանգառում՝ Աշկալայում, հայկական երկու եկեղեցիներ կան։ Այստեղ է Աշկալայի դաշտավայրը, որը համաշխարհային գյուղատնտեսության պատմության հնագույն կենտրոններից է։

Աշկալայի դաշտավայր
Ցորենի դաշտերը սփռված են ողջ դաշտավայրով մեկ, և այդ հիասքանչ տեսարանը կարող ենք տեսնել գնացքի պատուհաններից։ Կարինի կենտրոն տանող ճանապարհին ավելի քան 100 գրանցված կառույց կա։ Կենտրոն հասնելուն պես կարելի է տեսնել Գեզ գյուղի հայկական Սբ․ Մինաս եկեղեցին։

Սբ․ Մինաս եկեղեցի
Արևելյան Ճեպընթացն անցնում է Արաքս գետի երկայնքով՝ Էրզրումի կենտրոնի ճանապարհին, առաջինը Բասենն է, հետո՝ Ավնիկը, վերջում՝ Խորասանը։ Բասենում 7 կառույց կա, Ավնիկում՝ 4, 5-ը՝ Խորասանում։ Եթե Ավնիկում չեք կարողանում գտնել Սբ․ Աստվածածին եկեղեցու հետքերը, գյուղի բնակիչները ցույց կտան՝ որտեղ է Աստվածածնի գագաթը։ Ավնիկի կամրուրջն Արաքս գետի վրա կառուցվել է 13-րդ դարում։

Ավնիկի կամուրջը Արաքս գետի վրա
Արևելյան Ճեպընթացը Արաքսից մեկնում է Խորասան, շարժվում դեպի հյուսիս և հեռանալով Կարինից՝ մտնում է 6-րդ՝ վերջին շրջանը՝ Կարս։ Դեպի Կարս ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է։ Գնացքի վերջին կանգառն է Սարիղամիշը։ Սարիղամիշի կենտրոնում ռուսական եկեղեցին շահագործվում է որպես Քազիմ Քարաբեքիրի մզկիթ, մինչդեռ ռուսական մեկ այլ եկեղեցու մնացորդները կարելի է տեսնել մոտակայքում։
Գնացքը Կարս գնում է Կարս գետի երկայնքով։

Սարիղամիշի ռուսական եկեղեցին
Կարսի ճանապարհին՝ երկու կողմերում, մեծ քանակությամբ կառույցներ կան։ Կարսի կենտրոնում գրանցված են 24 կառույցներ։ Նրանց մեջ են հունական եկեղեցին և դպրոցը։ Ամենահայտնին Սբ․ Առաքելոցն է, որը Կարսի խորհրդանիշն է դարձել։ Եկեղեցին վերածվել է մզկիթի։

Սբ․ Առաքելոց
Կարսից հետո պետք է անպայման տեսնել Անին։ Քաղաքը սփռված է պարսպի երկայնքով, հեռվում կարելի է տեսնել քարանձավներ։

Անիի քարանձավները
Հենց այստեղ է Արևելյան Ճեպընթացի վերջին կանգառը, բայց երկաթգիծը չի ավարտվում Կարսում։ Շարժվելով Կարս գետի երկայնքով՝ այն ձգվում է մինչև հեռավոր արևմուտք։

Լուսանկարները՝ Հրանտ Դինք հիմնադրամի արխիվից