Շատ բան է տեղի ունեցել 1992թ․ փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում Խոջալուում՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանում։ Մեղադրանքներ հնչեցին վայրագությունների վերաբերյալ, որոնք իրականացվել են տարածաշրջանի հայկական ինքնապաշտպանական ստորաբաժանումների կողմից։ Սենսացիոն և քարոզչական բնույթ ունեցող հաղորդագրություններ տարածքվեցին՝ ուղեկցվելով կասկածելի ծագումով և բովանդակությամբ տեսանյութերով, որոնք այժմ հեռացված են և հնարավոր է իրադարձություններրը վերլուծել հանգիստ միջավայրում։
Փետրվարի 25-26-ի գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Խոջալու քաղաքի վրա արձակող հրետանին լռեցնելու համար գործողություններ նախաձեռնեցին։
Նախքան ընդլայնված պատերազմը՝ ադրբեջանական բանակը Շուշիում և Խոջալուում տեղակայել էր հրետանի և Գրադ հրթիռային համակարգեր, որոնց միջոցով գնդակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս հայկական գյուղերը։
Շարունակական գնդակոծությունները մեծաքանակ զոհերի և քաղաքի ավերածության պատճառ էին դառնում։
Օդանավակայանը, որը Ստեփանակերտի և Խոջալուի միջև էև գտնվում, շարունակական ռմբակոծության տակ էր, ինչը Խոջալուն պահում էր շրջափակման մեջ։
Այս մահաբեր ռազմական թիրախների դեմ իրականացված գործողությունների ընթացքում ինքնապաշտպանական ստորաբաժանումների կողմից բռնագրավվեցին զենքեր, ինչպես օրինակ՝ Գրադ (BM-21) հրթիռային համակարգեր, երկու զրահամեքենա, 100մմ հրեանոթ, «Ալազան» համակարգեր, ինչպես նաև մեծ քանակությամբ այլ զենք ու զինամթերք։
Քաղաքացիական անձանց վնասելուց խուսափելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ստորաբաժանումները քաղաքացիների անվտանգ տեղափոխման համար մարդասիրական միջանցք բացեցին։ Սա հաստատավել է Ադրբեջանցի վկաների կողմից, որոնց 1992թ․ ապրիլի 4-ի իր հոդվածում անդրադարձել է «Օգոնյոկ» թերթի լրագրող Ալեքսանդր Բոլոտինը։
Քաղաքացիական հագուստներով Ադրբեջանի զորքերը օգտագործում էին մարդասիրական միջանցքը հայկական ինքնապաշտպանական ստորաբաժանումների դեմ գործողությունների համար։ Քաղաքացիական հասարակության մի զանգված, ներառյալ մեսխեթցի թուրքերի մոտ 40 ընտանիք, կամավոր մնացին քաղաքում։ Նրանք Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտպանության տակ անցան։ Իրանի արտգործնախարար Ա. Վիլայեթի այցի կապակցությամբ և քաղաքացիական անձանց տարհանման գործընթացին աջակցելու համար Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին փետրվարի 26-ի առավոտյան սահմանել հրադադար։
Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան շրջանի վրա։ Հարձակումը պատասխան ստացավ։ Բայց 34 քաղաքացիական հայեր, ովքեր մինչ այդ Խոջալուում պատանդ էին վերցված, տեղափեխվեցին անհայտ տարածք։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խորհրդարանը հատուկ հանձնաժողով ձևավորեց հետաքննելու ոչ միայն այդ 34 անձանց գտնվելու վայրը, այլև այլ քաղաքացիների, ովքեր անհետացել էին։
Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմերի դիերի փոխանակություն իրականացնել վերաբերյալ։ Փոխանակման ժամանակ Ադրբեջանի ուղղաթիռներն հանկարծակի հայտնվեցին և նկարահանեցին ձյան վրա ընկած դիակները։
Հայտնի տեսանյութերի նկարահանման վայրը հաստատվել է Ֆրանսիական 5-րդ Ալիքի թղթակից Ֆլորենս Դեյվիդի, Ռուսաստանի անկախ լրագրող Իգոր Բուրգանսկի, Անդրե Պոլիկանովի, արտասահմանցի լրագրողների համար նախատեսված թարգմանչի և այլ անկախ աղբյուրների կողմից։
Դրա համար լուրջ հետաքննություն է պահանջվում։ Այս թղթակիցների ձայնը երբեք չի հասել համաշխարհային հանրությանը, և միջազգային լրատվամիջոցներն այս տեսանյութերը հայերի կողմից Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված վայրագության փաստ են ներկայացրել։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նման եզրահանգումները կանխակալ է համարում։ Մինչ այս պահը երբևէ չի կատարվել փաստերի անկախ հետաքննություն և ոչ մի հստակ ապացույց չկա ո՛չ զոհերի և ո՛չ էլ մեղավորների ինքնության վերաբերյալ:
Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարարը, տեղի ունեցած միջադեպից երկու օր առաջ, ռադիոյով հայտարարել է, որ բնակչությունը տարհանվել է՝ կասկածի տակ դնելով հետագա քաղաքացիների թվին վերաբերող հայտարարությունները, ովքեր կարող էին ազդել հետագա իրադարձությունների վրա:
Ավելի շատ ապացույցներ կան մատնանշելու, որ տեսանյութում երևացող մարմինները հայտնաբերվել են Աղդամի շրջանում և ոչ թե Խոջալուում։ Այդ ժամանակ Աղդամը Ադրբեջանի վերահսկողության տակ էր, որտեղ հսկայական քանակությամբ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներ և զինամթերք կային, որը կարող էր մատակարարվել քաղաքացիական անձանց պաշտպանելու և նրանց կրակի բերանից ազատելու համար։
Ապացույց կա, որ տեսանյութերում երևացող ենթադրյալ ադրբեջանական զոհերը դագաղների մեջ են, ինչը հաստատում է, որ տեսանյութերին ուղեկցող պատմությունները իրական չեն։ Մուսուլման ադրբեջանցիների դագաղները, քիչ հավատալի է, բայց խաչեր ունեին։ Դրանք քրիստոնյա հայերի դիակներ էին։ Դագաղները, որ տեսանյութերից մեկում ցուցադրվում է, և, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանցի զոհերի դագաղներ, խաչեր ունեն իրենց վրա։
Վերջ ի վերջո, հայտնի փաստ է Ադրբեջանի հրաժարական տված նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն այն մասին, որ Խոջալուի զոհերի թվաքանակը չափազանցացված է ադրբեջանական ընդդիմության կողմից, հենց նույն Մութալիբովին հեռացնելու համար։
Մեկ այլ փաստ են մոսկովյան «Նեզավիսիմայա Գազետայի» լրագրող Դ․ Մազալովային տված հարցազրույցի ժամանակ Մութալիբովի խոսքերը, որ տեսանյութերը արվել են Ադրբեջանի խորհրդարանին ցույց տալու համար՝ Մութալիբովից հրաժարական պահանջելու նպատակով՝ անարդյունավետ ռազմական առաջնորդ լինելու մեղադրանքով։
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը դատապարտում է բոլոր վայրագ գործողությունները և ցավում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ՝ անկախ նրանց էթնիկ ծագումից: Ենթադրվում է, որ փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանի ղեկավարության կողմից պրովոկացիա է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի «վերջնական լուծման» համար տարվող քաղաքականության արդարացում։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ձեռնարկել է այս իրադարձությունների շուրջ տեղի ունեցած փաստերի հետաքննություն, որ միջազգային հանձնաժողովը ամբողջությամբ հետաքննի գործը նախքան եզրակացնելը։
Սակայան այսօր Ադրբեջանի կառավարությունը և իր համախոհները փորձում են Խոջալուի դեպքերը ներկայացնել 1988-ից սկսված Ադրբեջանի ջարդարար և ցեղասպան քաղաքականության հակակշիռ։
Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի դեպքերն այդ ջարդարար գործողությունների՝ մեզ հայտնի դեպքերի մի մասն են միայն, չհիշեցնենք Լեռնային Ղարաբաղի 70-ամյա ճնշումն ու գաղութացումը, և իրենց ինքնորոշման իրավունքը պահանջող խաղաղ բնակչության դեմ տարվող Ադրբեջանի շարունակական պատերազմական գործողությունները։
Բայց դեռևս որևէ փաստ չկա, որ Խոջալուի դեպքերը կազմակերպվել են հայերի կողմից։
Ավելին, շարունակական բռնության և ռազմական գործողությունների վերջնական պատասխանատվությունը լիովին ընկած է Ադրբեջանի կառավարության վրա, որը նախկինի պես վճռական է տրամադրված այդ քաղաքական հարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով 170,000 մարդ մնացել էր առանց ջրի, էլեկտրաէներգիայի, նավթի, սննդամթերքի, դեղորայքի, կապի և փոխադրամիջոցի։
Ավելին, Ադրբեջանի կողմից «Գրադ» հրթիռների օգտագործումը մայրաքաղաքի և այլ հայկական գյուղերի վրա, որոշ դեպքերում օրվա ընթացքում 250 անգամ, բնակչությանը մղեց հուսահատության և դարձավ լայնամասշտաբ արտագաղթի պատճառ․ փախստականների մի հոծ զանգված պետք է ապրելու տեղ փնտրեր այլ բնակավայրերում։
Նշենք, որ անկախ արդյուքնից, զոհերի հիշատակը (ինչպիսի ծագում էլ, որ նրանք ունենան) քաղաքական նպատակներով շահարկելը դատապարտելի է, չնայած Ադրբեջանը հենց այդպես էլ վարվում է։
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի կործանմանը, և ահագնացող արտագաղթն անխուսափելի է դարձնում բռնությունը և մեծացնում բախման հավանականությունը։
Փաստ է, որ բռնությունների չստուգված մեղադրանքները կարող են օգնել միայն ագրեսորներին, այս պարագայում՝ Ադրբեջանին, Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բնիկներին տեղահանելու միջոցով իր ռազմավարությունը կիրառելիս։
Ներկայացնում ենք Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ Դանա Մազալովային տված հարցազրույցից հատվածներ․
«Նեզավիսիմայա գազետա»
1992թ․ Ապրիլի 2
Դանա Մազլովա․ Ի՞նչ եք մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ–որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանային հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին՝ նոր նկարահանումների ժամանակ, այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ-որ տարօրինակ խաղ է:
Այազ Մութալիբով. Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերեին: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է` հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Հենց որ Խոջալուն շրջափակվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ․․․
Այդ օրերին ես Ղարաբաղի ղեկավար (Արթուր) Մկրտչյանի հետ խոսեցի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրի, թե ինչպես է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետևյալը. «Ինչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչև Խոջալուն վերցնելը, այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, և բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեև մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:
Western Armenia News