Արևմտյան Հայաստան- Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական միության խորհրդի գործող նախագահ, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Վառնա քաղաքում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթանաժողովի ավարտից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը նշել է․
«Հուսով ենք, որ անցյալում ենք թողում ԵՄ-ի հետ հարաբերություններում մի դժվարին ժամանակագատված։ Ներգաղթյալների հետ կապված մեր պարտականությունները ամբողջությամբ կատարել ենք։
Մեր երկրի հետ կապված մեկ այլ հարց է վիզաների ազատականացման խնդիրը։ Վիզաների ազատականցման հարցը չպետք է վերածվի քաղաքական խնդրի։ Մաքասային միության ուժեղացմանն ուղղված աշխատանքների վերբերյալ արտահակտել ենք մեր կարծիքները ։ Ահաբեկչության դեմ մեր պայքարը, միևնույն ժամանակ բխում է նաև Եվրոպայի անվտանգությունից։ Ահաբեկչության դեմ ուղղված գործողությունները կշարունակվեն այնքան ժամանկ, որքան լինի դրանց անհրաժեշտությունը ։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին արդար լինել Կիպրոսի հարցում: Միասին աշխատենք հանուն կայունության»։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ մասնավորապես նշել է․
«Ներգաղթյալների հարցում Թուքիայի ցուցաբերած ջանքերը շատ բարձր ենք գնահատում։ Կիպրոսն իրավունք ունի փնտրելու իր սեփական ռեսուրսները»։
Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը իր ելույթի ժամանակ ընդծել է, որ կողմերը պետք է անդրադառնան նրանց միավորող հարցերին։
«Իրականում, մենք ունենք ընդհանուր շահեր և ընդհանուր մարտահրավերներ, և մենք պետք է միասին պատասխաններ գտնենք։ Անվտանգության հարցերում ունենք աշխարքաղաքական շահեր։ Թուրքիայի հետ կշարունակվեն լիիրավ անդամակցության շուրջ բանակցությունները։ Ես անձամբ եմ երաշխավորում», — նշել է Յունկերը։
Աղբյուրը՝ gazetekarinca.com