Ախալքալաքի 11-րդ դարի ամրոցը տարեցտարի ավելի շատ է փլուզվում, սակայն դեռևս սամրոցը պահպանելու համար որևէ պետական ծրագիր չկա։ Ամրոցը փրկելու երկու մեթոդ կա՝ վերականգնել կամ բերել նախնական տեսքին։ Գրում է jnews.ge-ի լրագրող Շուշանիկ Շիրինյանը։
Կայքը գրում է, որ Ախալքալաքի ամրոցը քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է, բայց այսօր գտնվում է անխնամ է և բարձիթողի վիճակում։ 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի և սանհանգույցի։ Վայրն այլևս չի գրավում զբոսաշրջիկներին, քանի որ ենթակառուցվածքը կազմակերպված չէ և զբոսաշրջային քարտեզների վրա այն նշված չէ։
Ախալքալաքում ժամանակ առ ժամանակ ակտուալ է դառնում 11-րդ դարի ամրոցի պահպանման խնդիրը։
Ախալքալաքի քաղաքապետարանի շրջանային խորհրդի (սակրեբուլո) նախագահ Նաիրի Իրացյանը կողմնակից է ամրոցի վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը։
«Գաղափարը մեզ մոտ հղացել է 5-6 տարի առաջ, երբ վերականգնում էին Ռաբաթ բերդը։ Մենք կարծում ենք, որ այն շատ տուրիստների կգրավի։ Ախալքալաքի տարածքը մեծ է, և զարգացնելու հնարավորություն կա։ Բայց կառավարությունում դեռ չենք գտել այն թիրախը, ում կարող ենք դիմել հստակ առաջարկներով»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Jnews-ը բնակչության շրջանում փոքր հարցում է անցկացրել, թե ինչ են մտածում ախալքալաքցիները ամրոցի ճակատագրի մասին։ Պահպանման ո՞ր մեթոդն են նրանք նախընտրում՝ պահպանել, թե վերականգնել մշակութային ժառանգությունը։
Պահպանումը ենթադրում է մշակութային հուշարձանի պահպանումն այն տեսքով, ինչպես՝ այսօր կա։
Վերականգնումը ենթադրում է ամրոցն իր նախնական տեսքին բերելը։
Հարցման ժամանակ շատերը հրաժարվել են պատասխանել, բայց բոլորը նշել են, որ Ախալքալաքի ամրոցը անհրաժեշտ է նորմալ վիճակի բերել։
Պարզվում է՝ մեծամասնությունը ցանկանում են ամրոցը տեսնել որպես մշակութային միջոցառման վայր։
Հիշեցնենք, որ Ախալքալաք քաղաքը պատմության թատերաբեմում հայտնվել է 1064թ․ Ախալքալաք ամրոցի տեղում։
1637թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1828 թ. գեներալ Պասկևիչի ռուսական զորքերը գրավում են քաղաքը, և այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, ովքեր այնտեղ հիմնադրում են 50 գյուղ։
Ախալքալաքը վրացերենից թարգմանաբար նշանակում է “նոր քաղաք”։
Հայերն այն անվանում են Ախալքալաք։ Երբեմն այն անվանել են Նոր Քաղաք։ Բայց թե ով է քաղաքն այդպես անվանել, անհայտ է։
Աղբյուրը՝ jnews.ge