Ռուսական զորքերը սիրիական ուժերի հետ միասին Արևելյան Ղուտայի շրջանի 90 տոկոսն ազատագրելուց հետո, այժմ ներգրավված են հյուծված բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում։ Հաղորդում է almasdarnews.com-ը։
Ռուսական զորքերը շրջում են քաղաքներում, որոնք վերջերս են ազատագրվել զինյալ խմբավորումներից և բնակիչությանը բաժանում սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Նշենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները զգալի օգնություն են ցուցաբերել սիրիական ուժերին զինյալներին Արևելյան Ղուտայի տարածաշրջանից դուրս մղելու հարցում`ճշգրիտ օդային հարվածներ հասցնելով:
Ի դեպ, ռուսները նաև բանակցում են զինյալների հետ՝ նրանց կառույցները Սիրիայի հյուսիս տեղափոխելու համար։
Աղբյուրը՝ almasdarnews.com