Ներկայացնում ենք National Interest-ում հրապարակված հոդվածը՝ նվիրված Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությանը և տնտեսական խնդիրներին։

«Թուրքիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի, Գերմանիայի Ռուսաստանի և ամբողջ Միջին Արևելքի աշխարհաքաղաքական հաշվարկների մեջ։ Շատ հավանական է, որ Թուրքիան բախվի տնտեսական մեծ ճգնաժամի, գրում է Սքոթ Մակդոնալդը The National Interest-ին տված իր հոդվածում։

1990-ականների ավարտն ու 21-րդ դարի առաջին տասնամյակը Թուրքիայում անցավ քաղաքական կայունության հետնապատկերով․ տնտեսական աճով, գնաճի կրճատմամբ և շարքային քաղաքացիների կենսամակարդի բարելավմամբ։

2000-ականներին Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 5 ընտրություններում հաղթանակ է տոնել․ 2002-ին, 2007-ին և 2011թ․, հետո 2015թ․ նոյեմբերին։ Բայց 2016թ-ի հուլիսի ռազմական հեղաշրջումը նախանշեց Թուրքիայի քաղաքականության մեջ շրջադարձային կետը։ Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Էրդողանը սկսեց իր ինքնահաստատման ընթացքը․ քաղաքական ազատությունը սահմանափակվեց հանուն ազգային անվտանգության։ Էրդողանը երկիրը մաքրեց Գյուլենի կողմնակիցներից, ճնշում գործադրեց քրդական փոքրամասնությունների վրա և սիրիական քրդերի դեմ սկսեց ռազմական գործողություն։

Ամեն դեպքում հենց երկրի տնտեսությունը կարող է կանգնեցնել ամենամեծ խնդիրների առջև, ինչի հետ էլ բախվեց Թուրքիան։ 2017թ․ Թուրքիայի տնտեսական աճը կազմեց 7 տոկոս։ Աճի կարևոր գործոն է հանդիսացել արտահանման ծավալների մեծացումը։

Հետաքրիր է, որ Թուրքիայի տնտեսական վիճակի վրա ուշադրություն դարձրեց նաև Արժույթի միջազգային ֆոնդը՝ նշելով․ «Խոցելին այն է, որ Թուրքիայի տնտեսությունը արտաքին ֆինանսավորման մեծ պահանջ ունի, նրա արժութային պահուստները շատ սահամնափակ են, մեծանում է կարճաժամկետ կապիտալի ներհոսքերից կախվածությունը, իսկ արժույթի ազդեցության մակարդակի ռիսկը մնում է բարձր»։

Թուրքիան ուշադրություն չդարձրեց ԱՄՀ-ի քննադատությանը։ Նույնիսկ Թուրքիայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդատու Ջեմալ Էրտեմի խոսքով՝ ԱՄՀ-ի խորհուրդները անխուսափելի ծախսերի կրճատման և գնաճի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ հիմնված են «տնտեսական անհաջող թեորիաների վրա»։
Թուրքիայի խնդիրը նրանում է, որ վերջինս ձգտում է տնտեսական աճի տեմպերը պահպանել այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպայի կենտրոնական բանկը ուժեղացնում են իրենց դրամավարկային քաղաքականությունը։ Ինչը նշանակում է, որ վարկերի տոկոսադրույքները կբարձրանան։
Թերթը գրում է, որ Թուրքիայի տնտեսությունը ևս մեկ ֆինանսական տարվա ընթացքում կարող է բարձր ցուցանիշներ արձանագրել, բայց հետո Անկարան կարող է դժվարությունների առաջ կանգնել։

2018թ․ մարտին Moody’s ռեյտինգային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը՝ Ba1-ից դարձնելով Ba2՝ պահպանելով Թուրքիայի մասին բացասական կանխատեսումը։ Ինչպես հայտարարել են Moody’s-ից, «կառավարությունը, ինչպես երևում է, դեռևս կենտրոնացած է արդյունավետ դրամավարկային քաղաքականությանը վնաս հասցնելու կարճաժամկետ միջոցների և հիմնարար տնտեսական փոփոխոթյունների վրա»։

Պարբերականը նշում է, որ Էրդողանը մոլագար խաղի մեջ է՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք ներդրողների ֆինանասկան միջոցները մեծ ռիսկի են ենթարկում։ Կարծես Թուրքիան մտնում է խոշոր տնտեսական ճգնաժամի մեջ և անկասկած, Անկարան կքաղի իր սեփական որոշումների պտուղները»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2397320.html