Մարտի 23-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ` 115 կողմ ձայնով, հաստատեց սահմանադրական նոր փոփոխությունները։ Փոփոխությունների թվում էր նաև երկքաղաքացիության առկայության մասին կետը։ Հաղորդում է jnews.ge-ին։

Լրատվամիջոցը գրում է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը։
Վրաստանը, հաստատելով սահմանադրական փոփոխությունները՝ իր քաղաքացիների համար հանել է այսպես կոչված «արգելքները», այդ թվում` շատերի համար կարևորագույն երկքաղաքացիություն նախատեսող կետը։
lՓոփոխություններն ուղղված են Վրաստանի 2017թ․ Սահամանդրական փոփոխությունների բարելավմանը, որոնք ուժի մեջ կմտնեն 2024թ․ նախագահի ընտրություններից հետո։
Երկրի գլխավոր օրենսգրքի վրա տարվել է երկարատև աշխատանք և ուղեկցվել իշխող կուսակցության և ընդդիմության դաժան վեճերով։
Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ 2018թ․ հետո Վրաստանի նախագահին կընտրի ընտրող կոլեգիալ մարմինը, և ոչ թե բնակչությունը։ Այսպիսով, երկրին ամբողջությամբ անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին։
«Այս համակարգն իր մեջ ներառում է ուժեղ խորհրդարան, արդյունավետ կառավարություն, անկախ դատական համակարգ և անկուսակցական նախագահ։ Նոր սահմանադրությունը մեծացնում է նաև ընդդիմության դերակատարությունը պետության կյանքում։ Բարելավվում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, ապահովվում է դատական համակարգի անկախությունը և տեղական ինքնակառավարման մարմինների ճիշտ գործունեությունը։ Նոր մոդելը բարելավում է երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտները»,- ասաց Կոբախիձեն։

Աղբյուրը՝ jnews.ge