Կիլիկիա— Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը արձագանքել է Էմանուել Մակրոնի՝ Անկարայի և «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ի միջև երկխոսության հաստատման հայտարարությանը։
Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել էր Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի ներկայացուցիչերին։ Հանդիմպան ավարտին նախագահ Մակրոնը Փարիզի միջնորդությունն էր առաջարկել թուրք-քրդական տարաձայնությունները կարգավորելու համար: Ֆրանսիայից հնչած այս առաջարկին հետևեց պաշտոնական Անկարայի խիստ պատասխանը։
«Դա ոչ մեկի գործը չէ։ Նրանք ոչ մի իրավունք չունեն բողոքելու որևէ ահաբեկչական գործողությունից», — հակադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը:
«Մակրոնն ասել է՝ մենք երաշխավորում ենք մեր աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, կամ թե՝ մենք կարող ենք միջնորդ լինել թուրքերի և քրդերի միջև: Մենք կարող ենք միջնորդ լինել թուրքերի և քրդերի միջև հայտարարությունը անցնում է բոլոր ահմանները։ Քեզ չվերաբերող հարցերին մի՛ խառնվիր։ Թուրքիան ահաբեկիչնեչի դեմ պայքարում է այնպես, ինչպես դա արեց Աֆրինում։ Այս քայլից հետո Ֆրանսիան ոչ մի ահաբեկչական խմբավորումից, ոչ մի ահաբեկչից և ոչ մի ահաբեկչական գործողությունից բողոքելու իրավունք չունի», — ասել է Էրդողանը:
Ֆրանսիայի նախագահը ընդունել էր Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի ներկայացուցիչերին, որոնց դեմ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում արդեն մի քանի ամիս: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը ընդգծել էր, որ անցած շաբաթ քրդերից Թուրքիայի վերահսկողության տակ անցած Աֆրինի բնակիչները պետք է մարդասիրական օգնության հնարավորություն ստանան, ինչպես նաև Փարիզի միջնորդությունն էր առաջարկել՝ թուրք-քրդական տարաձայնությունները կարգավորելու համար:
Կիլիկիայում հայերի ջարդերի վերաբերյալ զեկույց
Ծովակալ դե Ռոբեք
1920թ. Մարտի 7
1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20
1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45
Պրն. Վիլյամսին՝ Ա. Քենեդիի պահանջով:
Մարաշի դեպքերի հաստատում: Այս շրջանում 18 հազար մարդ է սպանվել. Քաղաքը այրվել է, պարենը վերջացել է, իսկ քաղաքը դեռևս չի ազատագրվել: 2000 փախստական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ձնաբուքի պատճառով ճանապարհին մահացել է: Մարաշում դեռևս 8000 հայ կա և նրանց մեծ մասը վիրավոր է: Զեյթունը մեկուսացվել է: Ադանայի և Տարսոնի համար դեռևս անմիջական վտանգ չկա, բայց այնտեղ անհանգիստ և անկարգ է, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա:
Հիշեցնենք, որ 1920թ օգոստոսի 4-ին Ֆրանսիայի օգնությամբ Ադանայում հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքները ոտնահարվեցին: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922 թվականին հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան նահանգից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հազար հայ բնակչությանը ստիպեց վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկիրներ: