ԿԻԼԻԿԻԱ- Ռուսաստանի համար Սիրայում առաջնահերթություն է Իդլիբը, իսկ Արդարություն և զարգացում կուսակցության համար Աֆրինում սալաֆիական ջակոտների համար ճանապարհ բացելը։ Այս մասին հայտարարել է գրող Համիդե Յիղիթը, անդրադառնալով Աֆրնի շուրջ ծավալվող զարգացումներին։
ԱԶԿ-ի Սիրիական պատերազմը գրքի հեղինակ Համիդե Յիղիթը անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինում սկսած ռազմական գործողությանը։
«Սիրիայի տարբեր ճակատներից ջիհադիստներ են տեղփոխվել Իդլիբ։ Հետաքրքիր է, որ նրանց մեծամասնությունը տեղհանման վայր է ընտրել հենց Իդլիբը։ Քանի որ Իդլիբը հանդիսանում է անվտանգ դարպաս դեպի Թուրքիա։ Իդլիբը, որի նկատմմաբ Աստանա գործընթացի և Սոչիի բանակցությունների ընթացքում Թուրքիայի ստանձնել է պատրտավորությններ,շատ մեծ գլխացավանք է։ Ռուսաստանի Իդլիբի հարղի վրա կենտրոնանալը, թուլ է տալիս ասել, որ նա կանաչ լույս կվառի Իդլիբ մտելու համար կանաչ լույս կվառի։ Քանի որ Ռուսաստանի համար Իդլիբը առաջնահերթ խնդիր է»,- նշել է նա։
Յիղիթը նաև նշել է, որ Աֆրինում ռազմական գործողությունը, օգտագործել են ներքաղաքական քարզոզչության նպատակներով։ Ռազմական գործողության սկզբից հայտարարումիէին, որ «3 օրվա ընտացքում կմտնենք Աֆրին», այնինչ Աֆրին մտել են միայն 58-րդ օրը։ Այս տեսանկյունից սա հաղթանակ չէ, սա ինքնին պարտություն է։
«Թուրքիան ռազմական գործողության առաջին 30 օրվա ընթացքում շատ մեծ կորուստներ է տվել։ Առավելագույնը կարողացել են 6-7 կմ առաջ գնալ։Այստեղ դանդաղ առաջընթացը իրականում ինքնին ձախողում է։ Թուրքիան Աֆրին կարողացավ մտնել՝ ելնելով միջազգային զարգացումներից, այն էլ առանց մարտերի։ Գիտենք, որ Աֆրինում «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) առանց դիմադրության նահանջել են։ Այս համատեքստում Աֆրին մտնելը հաղթանակ չէ», -նշել է նա։
Hamide Yiğit
Աֆրինում թուրքական դրոշի ծածանումը ներքաղաքական կյանքում քարոզչական նպատակներով օգտագործելը, միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի համար կստեղծի անցանկալի արդյունքեր։ Դրոշի ծածանումը նշանակում է, որ խախտվել է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը։
ԱԶԿ ամեն անգամ ինչքան էլ որ ասի , թե զավթիչներ չեն, միջազգային իրավունքի տեսանկյունից ռազմական գործողության ավարտը ոչ այլ ինչ է, քան զավթում։ Սիրիայի կառավորությունը նույնպես այն զավթիչ գործողություն է որակել։ Գործողության սկզբից թուրքական կողմը նշում էր, որ գործողությունը իրականացնում են «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ-ÖSO) հետ միասին։ «Մենք այս ամենը նաև նրանց համար ենք անում«»։
Այսինքն, Աֆրին մտելու ժամամանկ «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ-ÖSO) պետք է բարձրացներ իր դրոշը։ Բայց «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ-ÖSO) հետ միասին թուրքական դրոշի առկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է խախտում է ։ Իրականում Թուրքիան չի ապավինում «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ-ÖSO) ուժին կամ միասնությանը։
Յիղիթը նաև նշել է, որ Թուրքիան մի կողմից Ռուսաստանին, մի կողմից էլ ԱՄՆ-ին ղեկավարելու խորամանկություն ունի։ Մյուս կողմից, փաստորեն, Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ բախումներ ունի։ Առաջիկայում այս ճգնաժամի ազդեցությունները երևան կգան։ Հնարավոր է , որ Թուրքիան հեշտությամբ է գրավել Աֆրինը, բայց այս տարածաշրջանում նրա խնայողությունները այդքան հեշտ չեն լինի։ Աֆրինը արդեն վերածվել է բազմազգ հակամարտության։
Յիղիղթը անդրադառնալով, Աֆրինի ռազմական գործողությունների շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի լռությանը նշել է, որ Ռուսաստանը կենտրանացված է Իֆլիբի հարցի շուրջ, այդ իսկ պատճառով նա վառել է կանաչ լույսը, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացված է Եփրատի արևելքում գտնվող քրդական դաշնակիցների վրա։
Յիղիթը ընդգծել է, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» Եփրատից դուրս գալու պահանջը հեշտ չի լինելու։
“Սինջարի թիրախավորումը ապարդյուն էր։ Տեսանք, որ ռազմական առումով ոչ մի քայլ չձեռնարկվեց, այն մնաց զուտ քարոզչական մակարդակում։ Սինջարից PKK-ի նահանջից հետո, ասվեց որ «սկսում ենք Սինջարի ռազմական գործողությունը«»։Այսպիսի զարգացումները պետք է դիտարկել ներքաղաքական քարոզչության մակարդակում։ Ինչքան էլ որ Թուրքիան մի կողմից նայում է Ռուսաստանի, մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի աչքին, այնուամենայնիվ ամեն անգամ նրա հիմնական խնդիրը հարևան պետությունների ինքնիշախանության ոտնահարումն է, ինչի համար էլ առճակատումներ է ունենում Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ”,-նշել է նա։