ԿԱՐԻՆ — Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ) նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: