Երբ կարդացի Հովսեփի-Լեւոնի այս հուզիչ, բայց ինքնատիպ ոճով գրված Քարվաճառի հաղթանակը նկարագրող մենագրութունը, ես վերհիշեցի մեր անցած ողջ ճանապարհը:
Ո՞րն էր Քարվաճառի կամ ընդհանրապես հաղթանակի բանալին, որը մեզ հնարավորության տվեց բարձրացնել ազատագրության եւ փրկության դրոշը, եւ ո՞ւմ ենք մենք պարտական …
Սա Ազատագրական բանակի ներգրավված աշխարհազորային գումարտակի, նրա հիմնադիր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի, Ստեփանակերտի եւ Երեւանի կողմից մշակված ռազմավարության, ՀՀ ՊՆ զորամասի փորձված հրամանատար Հովսեփ Հովսեփյանի հաղթանակմ էր, տարբեր ճակատներում ընդգրկված հայկական զինված ուժերի միասնության հաղթանակն էր, աննկուն ոգով եւ սխրանքով լեցուն, կոփված Մահապարտների գումարտակի, դեռեւս նոր փորձ հավաքող բանակի հայրենասեր հայ զինվորի եւ, վեջապես, պարզապես հայի հաղթանակն էր:
Լեւոն-Հովսեփը’ բազմաթիվ այլ անուններ ունեցող հայկական գաղնի բանակի այս ընկեր-պարոնը, որը եկել էր սփյուռքից (Արեւմտեան Հայաստանից), առաջիններից մեկը եղավ, ու մասնակցեց այս պայքարին եւ ապրեց իր վերածնունդր:
Հայկական Գաղնի բանակի երկաթյա կարգապահությամբ կոփձած այս հայի մեծագույն երազանքն էր տեսնել պատմական (Արեւմտեան) Հայաստանը ազատ ու անկախ: Նրա վեհ նպատակն էր ծառայել հայրենիքին, եւ նա մի յուրահատուկ ներշնչանքով էր պայքարում այդ նպատակի իրականացման համար:
Ես ձեզ եմ հարցնում, իմ հարգելի’ ընթերցողներ, հավատո՞ւմ եք արդյոք լեգենդների:
Արդյոք լեգենդ չէ’ աշխարհի բանտից այս հայի դուրս գալը, անտես ճախրանքով սահմաններ հատելով Հայաստան հասնելը եւ ազգային գործիչ Լեոնիդ Ազգալդյանին ու գոչեց ի լուր աշխարհի. “Սա Հայաստան է, եւ վե’րջ”:
Նա ընդունեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը. “Ամեն ազգ իր կռիվր գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա ու հաղթի … Մենք ուշացրինք թե հոգնեցինք, եւ մեր վերջնակռիվը հասցրինք 21-րդ դարի շեն: Մի քիչ էլ համբերություն եւ միասնություն, ուԺ ու կորով, եւ 21-րդ դարը մերն է լինելու”:
Ինչպես մի օր Լեւոն-Հովսեփը խոստովանեց, որ նույն անկեղծությանբ պիտի խոստովանի. “իմ տունը աշխարհն է, իսկ իմ երկիրը այն ներկին է, որից գողացել են իր սահմանները…”:
Եվ հենց այդ երկրի տիրոջ իրավունքով էր, որ նա, իր 131 զինակից ընկերների հետ անցնելով թշնամու երկու պահակետերը, հաղթությամբ եւ հերոսաբար հաղթահարելով այն 24 կմ-ը, որը բաժանում էր Ծոթք աշխարհը հայկական Քարվաճառից, վերականգնեց այդ սահմանի մի մասը:
Պարոն Հովսեփ, ինչպես եւ նրա ընկերների համար կարեւոր չեն պարգեւները, նա ուզում է կնրտել նոր Հայաստան ուժեղ, կարգապահ ու զորեղ, եւ հայտարարել, որ Հայասանն անվերջ է հայի կյանքի պես, կյանք պարգեւող անցյալով ու գալիքով:

Գեներալ-մայոր Ա. Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար (1992 — 2000)
Երկրապահ Զինապարտների կենտրոնական շտաբիԳնդապետ  Հովսեփ ՀՈՎՍԵՓԵԱՆ եւ Նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Գնդապետ  Հովսեփ ՀՈՎՍԵՓԵԱՆ եւ Նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ