Կիլիկիա— Ռուսասատանի նախագահ Պլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Տարբեր շրջանակններ մեծ հետաքրքրությամբ են հետևում Պուտինի և Էրդողանի՝ այս տարվա ընթացքում արդեն 9-րդ հանդիպմանը։ Պուտին և Էրդողան հանդիպումից հետո, Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանեց նաև Իրանի նախագահ Հ․ Ռոհանին ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Աքքույուի ատոմակայանի հիմնարկերի բացման արարողությանը և Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին ։ Աքքույու ատոմակայանը, որը կառուցվելու է Ռուսաստանի պետական Ատոմային էներգետիկայի անվտանգության կառույցի կողմից, Թուրքական հոսքի հետ մեկտեղ հանդիսանում են ռուս-թուրքական ամենամեծ պայմանագրերը։ ԱԶԿ-ն կարծում է, որ այս ծրագիրը լուծելու է Թուրքիայի էներգետիկ կարիքները և պնդում է, որ սա շատ կարևոր մի ռազմավարական ներդրում է։ Սակայն բնահպանների կարծիքով, ծրագիրը շրջակա միջավայրի համար իրական աղետ է։

«Greenpeace»-ի հավսատվամբ, Աքքույում ատոմակայանի կառուցման համար նախատեսված WWER-1200 միջուկային ռեակտորը երբեք որևէ ատոմակայանում չի փորձարկվել և ունի շատ բարձր ռադիոակտիվություն:
Աստանայում՝ սիրիական Աֆրինում տեղի ունեցած ռազմական գործությունների քննարկմանն ուղղված ժողովից հետո, հրվիրված առաջին ժողովը տեղի ունեցավ Ստամբուլում՝ Ռ․Թ․ Էրդողանի․ Վ․ Պուտինի և Ռոհանիի մասնակցությամբ։ Ժողովի նպատակ է քննարկել Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Ի պատսխան Աֆրինի, Ռուսասատանը մաքրելով Ղութան զինված խմբավորումներից, սպասում է, որ Իդլիբը դառնա օրակարգային խնդիր։ Թուրքիան, իր հերթին, ի պատասխան Իդլիբի , պլանավորում է թիրախավորել նոր քրդական բնակավայրեր։ Էրդողանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Քոբանին և Գիրե Սթին, Մանբիջի հետ միասին հադիասնում են նոր թիրախներ։

Անդրադառնալով Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատանքներին նշենք, որ ըստ մասնագետների կարծիքի՝ այն չի ավարտվի մինչև 2023թ։ Դիտորդների պնդմամբ, եթե անգամ Թուրքայի և Ռուսաստանի միջև քաղաքական հարբերությունները կարգավորվեն, այնուամենայնիվ, նախագծի ավարտի համար կպահանջվի շատ երկար տարիներ ։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի դասախոս Շարման Գենչայը նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը չի երաշխավորում տեխնոլոգիաների փոխանցումը: Ծրագիրը Ռուսաստանի համար նախատեսում է զգալի տնտեսական առավելություններ:

«Անկախ քաղաքականություն վարող, հակառակ աշխարհի ուժերին՝ սեփական խաղը» ստեղծող ԱԶԿ-ն այս քայլով, Թուրքիային ամբողջությամբ էներգետիկ կախվածության մեջ կգցի, այս ամենով պայմանավորված, Թուրքիայի քաղաքական հարաբերությունները նույնպես կախվածության մեջ կլինեն։

Կիլիկիայում հայերի ջարդերի վերաբերյալ զեկույց
Ծովակալ դե Ռոբեք

1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20
1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45
Պրն. Վիլյամսին՝ Ա. Քենեդիի պահանջով:

Մարաշի դեպքերի հաստատում: Այս շրջանում 18 հազար մարդ է սպանվել. Քաղաքը այրվել է, պարենը վերջացել է, իսկ քաղաքը դեռևս չի ազատագրվել: 2000 փախստական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ձնաբուքի պատճառով ճանապարհին մահացել է: Մարաշում դեռևս 8000 հայ կա և նրանց մեծ մասը վիրավոր է: Զեյթունը մեկուսացվել է: Ադանայի և Տարսոնի համար դեռևս անմիջական վտանգ չկա, բայց այնտեղ անհանգիստ և անկարգ է, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա:
Հիշեցնենք, որ 1920թ օգոստոսի 4-ին Ֆրանսիայի օգնությամբ Ադանայում հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքները ոտնահարվեցին: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922 թվականին հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան նահանգից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հազար հայ բնակչությանը ստիպեց վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկիրներ:

Աղբյուրը՝ mezopotamyaajansi.com