Կիլիկիա -Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով Անկարայում տեղի ունեցած հանդիպման ավարտից հետո Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը նշել է, որ Թել Ռիֆաթի համար Ռուսաստնաի և Իրանի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն Հ․ Ռոհանին էլ հայտարարել է, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, իսկ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը իր խոսքում հայտնել է, որ ՄԱԿ-ի՝ Սիրիային ցուցաբերած հումանիտար օգնությունը բավարար չէ։
Ապրիլի 4-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում երեք երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում ծավալվող վերջին իրադարձությունները։
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ էրդողանը նշել է, որ իրենք շարունակելու են գործողությունները Սիրիայի Մանբիջ քաղաքում և առհասարակ այն բոլոր տարածքներում, որտեղ գործում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Էրդողանը նաև նշել է, որ Թել Ռիֆաթի համար Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն։

Իրանի նախագահ Հ․ Ռոհանի հանդես գալով համատեղ մամլո ասուլիսի ժամանակ մասնավորապես նշել է հետևյալը։
«Սիրիական հարցը ռազմական լուծում չունի։ Սիրիական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար համատեղ քայլեր պետք է ձեռնարկենք։ Մեզ համար կարևոր է, որ բոլորը հաշվի առնեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ Ոչ մեկ իրավունք չունի որոշելու Սիրիայի ապագան»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահից հետո համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հանդես եկավ նաև Ռուսասատնի Դաշնության նախագահ Վ․ Պուտինը։
«Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ընդհանուր որոշմամբ կողմ են արտահայտվել, որ Սիրիայում պահպանվի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԻՊ-ն Սիրիայում շատ ծանր պարտություն կրեց»- նշել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահը անդրադառնալով Սիրային ցուցաբերած մարդասիրական օգնության խնդրին նշել է, որ «Սիրայում Թուրքայից, Իրանից և Ռուսաստանից բացի, ոչ մեկ քայլ չի կատարում։ ՄԱԿ-ը օգնություն ցուցաբերում է, բայց բավարար չէ։ Թուրքիայի նախագահը հադնես եկավ մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկով, պրն․ Ռոհանին իր հերթին կողմ արտահայտվեց այս առաջարկին։ Այս հարցի շուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»։
Երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Ռոհանիի հրավերով հերթական հանդիպումը կկզամակերպվի Իրանում: