Կեսգիշերին ռուսական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իդլիբի արվարձանների ուղղությամբ՝ թուրքական սահմանին մոտ հարվածելով մի քանի ջիհադիստական թիրախների վրա։
Աղբյուրի համաձայն, ռուսական ռազմաօդային ուժերը հատկապես թիրախավորել են Ալ-Ղազանիան, Ալ-Ալիիյան, Ալ-Դուրիբատը և Ջըսըր Ալ-Շուղուրը։
Արևմտյան Իդլիբի այս չորս քաղաքներում ներկայումս մեծապես ներկայացված են Հայաթ Թահիր Ալ-Շամ և Թուրքեստանի Իսլամական կուսակցության զինյալները։
Վերջերս ռուսական ռազմաօդային ուժերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ջիսր Ալ-Շուղուրի վրա, հատկապես այն բանից հետո, երբ քաղաքը Սիրիայի կառավարությանը հանձնելու ուղղությամբ թուրքական զինվորականների հետ տարվող բանակցությունները ձախողվեցին։
Նշենք, որ Ջիսր Ալ-Շուղուրի և Հմայիմ ավիաբազայի Լաթաքայի հարևանությամբ լինելու պատճառով ռուսական ռազմաօդային ուժերը սկսել են ճնշել Թուրքիային ջիհադիստներին տարածքից դուրս մղելու համար։
Մյուս կողմից սիրիական բանակը նոր գումարտակ է ձևավորել՝ վերջին օրերին Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից մեծ թվով քաղաքացիների քաղաք մտնելու հետ կապված:
Աղբյուրների համաձայն, մոտ 1500 մարդ, ովքեր ծագումով Հասասքայից և Ղամիշլիից են (Ամերիկայի կողմից վերահսկվող տարածքներից) երկու քաղաքների արվարձաններից եկան ու միացան սիրիական բանակին, երբ հստակեցվեց նրենց կարգավիճակը Սիրիայի կառավարության հետ։
Դեռ հայտնի չէ, թե որտեղ կոնկրետ կտեղակայվեն նոր զինվորականները, երբ ավարտեն իրենց զորավարժությունները և մտնեն ծառայության սիրիական բանակ։ Շատ աղբյուրներ հավաստիացնում են, որ նրանք կտեղակայվեն Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում։
Աղբյուրը՝ almasdarnews.com