ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Գյուղատնտեսւթյան զարգացմանն հարցերով աշխատանքային խումբը Դերսիմ է ուղարկել 60 հազար պտղատու և ակացիաների տնկիներ։
Մի խումբ արվեստագետներ, ովքեր բողոքում են Դերսիմի և Երզնկայի հիդրոէլեկտրակայանների, ջրամբարների և հանքավայրերի հետևանքով բնության ոչնչացման դեմ, 4 տարի առաջ բնության ոչնչացման դեմ «Մեկ ընկույզի տնկի» միջոցառում կազմակերպելուց հետո ամեն անգամ տնկիներ են ուղարկում այդ շրջաններ։ Գյուղատնտեսության զարգացման հարցերով աշխատանքային խումբը այս տարի նույնպես տնկիներ է ուղարկել Դերսիմ։ . Դերսիմ ուղարկված տնկիները Բեքթաշ Մշակութային տարածման և համերաշխության ասոցիացիան անվճար բաժանել է Ջեմեվի (ալևվիների աղոթատեղի) այգում և շրջակայքում գտնվող քաղաքացիներին:
Քենան Սունգուրի ղեկավարության ներքո գտնվող Դերսիմի գուղատնտեսության զարգացման հարցերով աշխատանքային խմբի անդամներից են հանդիսանում նաև Օրհան Սարըբալը, Ֆըրաթ Դերսիմլին, Հեդիյե Զենգինը, Մեյսուն Այվան, Մահմութ Էրիշը, Ումիթ էրիշը։ Դերսիմի գյուղտանտեսության զարգացման հարցերով աշխատանքային խմբի նախագահ Քենան Սունգուրը նշել է, որ արդեն 4 տարի է տնկիներ են ուղարկում Դերսիմ։ Նա տղեկացրել է, որ նախքան Դերսիմում ուսումնասիրություն կատարելը, այնտեղ դաշտային աշխատանքներ են կատարել՝ փորձելով ծանոթանալ Դերսիմի կլիմային։ Սունգուրը տեղեկացրեց, որ ընկույզենին, նշենին և բալենին տեղի կլիմայի և հողի կառուցվածքի համար առավել հարմար ծառերն են:
Ինչպես տեղեկացրել է Սունգուրը, Դերսիմում իրականացրած դաշտային աշխատանքների ժամանակ շատ կարևոր տեղեկություններ են իմացել։ Սունգուրը նշել է, որ 1980-ականներին վարած քաղաքականությամբ փորձում էին գյուղացիների ամբողջապես դուրս թողել արտադրական աշխատանքներից, 1994թ գյուղերի դատարկաման հետ կապված այս քաղաքականությունը ավելի է արագացել ։ Սունգուրը ընդգծել է, որ 1980 թվականից առաջ Բոլոմեր գյուղին սահմանակից Հաքիս գյուղում տարեկան 12 տոննա ընկույզ էին հավաքում։
Սունգուրը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարաններն ու տարբեր կառույցներ շատ քիչ օգնություն են ցուցաբերում այս միջոցառմանը։
2014թ դերսիմցի երաժիշտներ Մեթին Քահրամանի, Էրդողան Էմիրի և Ահմեթ Ասլանի սկսած «Դերսիմում մեկ ընկույզի տնկի» նախաձեռնությանը աջակցեցին Դերսիմի միությունների ֆեդերացիան, Մնձուրի բնապահպանման ասոսացիան, Դերսիմի մշակութային և բնական ժառանգության պահպանման նախաձեռնությունը և մի շարք այլ կառույցներ։ Այս միջոցառումը սկսվել է ապրիլի 19-ին Երզնկայում։ Միջացառման ավարտից հետո, Քեսթելում հրավիրված ժողովից հետո Բուրսայում ստեղծվեց Դերսիմում գյողատնտեսության զարգացման հարցերով աշխատանքային խումբ։