Ֆրանսիական զորքերի տեղակայման լուրը տարածվեց անմիջապես այն բանից հետո, երբ Անկարայում ապրիլի 4-ին տեղի ունեցավ Ռուսաստանի-Թուրքիայի-Իրանի գագաթնաժողովը, որի նպատակն էր Սիրիայում խաղաղության հաստատման արագացումը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պահեց իր խոստումը։ Ապրիլի 1-2-ին ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին հյուսիսային Սիրիա։ Սա առաջին անգամն է, որ Ֆրանսիան տեղակայում է նշանակալի ուժեր՝ Ֆրանսիային ներգրավելով պատերազմի մեջ և դարձնելով նոր դերակատար։
Զորքերը առաջանում են դեպի Մանբիջ և Ռեմելին՝ միանալու ամերիկացի դաշնակիցներին։
Շարժումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Անկարան նախազգուշացրեց այդ տարածքների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից վերահսկողություն սահմանելու մասին՝ կանխորոշելու Սիրիայի ապագան:
Սա զգալիորեն փոխում է իրավիճակը, և հարց է առաջանում՝ Ֆրանսիան և ԱՄՆ ինչ նպատակ են հետապնդում և պատերազմի մեջ գտնվող երկրում, որոնք են հեռանկարները:
Ամփոփելով վերջին իրադարձությունները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ունեն ընդհատակյա ծրագիր` ընդլայնելու հակամարտությունը, ջախջախելու Ռուսաստանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը:
Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ մտադիր է ուժերը հանել այդ երկրից։ Հայտարարությունն արվեց հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ նավատորմը զրահապատ մեքենաներով և ինժեներական տեխնիկայով շարժվում էր դեպի Մանբիջ՝ թուրքական հնարավոր հարձակումները ճնշելու համար։ Նշենք, որ Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում երկու բազաների կառուցումը ընթացքի մեջ է։
Նավատորմի անդամներն արդեն օրական հերթափոխ են նշանակել Սաջուր գետի ողջ երկայնքով։
Սա չլսված բան է, երբ Հյուսիսատլանտյան Դաշինքի երկու անդամներ արգելափակում են ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի մուտքը Մանբիջ։
Հիշեցնենք, որ CNN-ը հաղորդեց, որ զորքեր ուղարկելը քննարկվել է նախքան Թրամփի Սիրիայից զորքերի դուրս բերման մասին հայտարարություն անելը։

Մյուս կողմից ԱՄՆ ևս ժամանակ չի վատնում Իրաքին վրա ճնշում գործադրելով՝ իր 5-րդ բանակային դիվիզիան Սինջարի մարզ ուղարկելու և տեղակայելու Իրաք-Սիրիա սահմանին՝ խոչընդոտելու թուրքական բանակին Սիրիայից Իրաք մուտք գործելը։
Ակնհայտորեն ԱՄՆ փորձում է բաժանել Սիրիան Եփրատի արևելյան ափից մինչև Իրաքի սահմանը՝ ստեղծելով քվազի-պետություն։ Դեյր-էլ-Զորում ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիան դեմ է Սիրիայի կառավարման համակարգերի վերականգնմանը։
Նշանակում է, որ զորքերը «շուտով կլքեն երկիրը» հայտարարությունը առ ոչինչ է, եթե ոչ ինչ-որ ցանկություն, կամ փորձ է փակելու նրանց բերանները, ովքեր փորձում են կանխատեսել ԱՄՆ հետագա քայլերը։
Այս նպատակների ցանկը ներառում է նաև նավթահորերի վերահսկողությունը։ Թրամփն ուզում է, որ Սաուդյան Արաբիան վճարի Սիրիայում ԱՄՆ գործողությունների համար։ Նախագահի համաձայն, Սաուդյան Արաբիան հետաքրքրված է, որ Ամերիկան մնա Սիրիայում։ Այսինքն, ԱՄՆ ուզում է լքել Սիրիան, բայց կմնա, եթե Սաուդյան Արաբիան վճարի։
Սիրիական ուժերը Դարայի-Կունեիրայի-Սուեդայի տարածքներում հարձակման են պատրաստվում։ Տարածքը հսկայական է, և բարդ է շրջանցելը։ «Ազատ Սիրիական Բանակի» ուժերը և այլ ապստամբող խմբավորումներն ավելի բազմաքանակ են, քան նրանք, որ պաշտպանում են Արևելյան Ղուտան։ Նրանց պաշտպանությունն ուժեղ է։ Մյուս կողմերից զատ, նրանք կարող են նաև աջակցություն ստանալ Հորդանանից։ Իսրայելն իր հերթին ներգրավվել է նման գործունեության մեջ 2015թ․ սկսած։ 6 դաժան ամիս տևեց մինչև ազատագրվեց Արևելյան Ղուտան։
Հակամարտություն հրահրելը հեշտ է։ Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերի գործողություններն ուղղված են Հորդանանից եկող մատակարարումները կանխելուն։ Քանզի շատ հավանական է, որ քիմիական նյութեր կարող են տեղափոխվել Հորդանանից Սիրիայի վրա պրովոկացիա սարքելու և հարձակում գործելու նպատակով։
Գործողությունը կարող է վերածվել պատերազմի՝ ստիպելով Սիրիային այլ մարտադաշտերի հաշվին կենտրոնցնել իր ուժերը մեկ ուղղությամբ։ Մանբիջը, ինչպես նաև Ալ-Տաբակա ավիաբազան տեղակայված են Ռաքքայի հարավում և կատարյալ վայր են Սիրիային Հալեպից դուրս մղող ուժեր տեղակայելու համար։
Դժվար է պատկերացնել, որ ֆրանսսիական զորքերի ժամանելը Սիրիա կարող է լինել ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ-ի ներկայության ապահովումն այդ տարածքում, ի դեպ այլ անդամների հետ, որոնք կհետևեն Ֆրանսիայի օրինակին։ Ռուսական զորքերը և ՆԱՏՕ-ի զինվորները միմյանց կնայեն զենքերի հետևից։ Ասս ամենը կարող է հանգեցնել մեծ միջազգային ռազմական հակամարտության, և իրական դժբախտություն կարող է դառնալ Սիրիայի ժողովրդի համար, բայց ակնհայտ է, որ հրահրողների համար միևնույն է։