ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Թուրքիայի ոստիակնությունը Նիյդեի ճանապարհներին (Մեծ Հայք) ստուգումներ իրականացնելիս մեքենաներից մեկում հայտնաբերել և առգրավել է հնագույն Աստվածաշունչ՝ գրված մագաղաթի վրա։
Զեկույցի համաձայն՝ Աստվածաշունչը առգրավվել է Սերթիփ Բ-ի մեքենայից, որի ներսում եղել են սիրիացի Դերսիմ Հ-ն և իրաքցի Մուհամմեդ Հ-ն։ Մեքենան Աքսարայ-Ադանա մայրուղու վրա է եղել։


Կասկածյալները ձերբալվել են, սկսվել է հետաքննություն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ աստվածաշունչյան գրառումներն արված են մագաղաթի վրա։ Ատվածաշուչն ունի պատմական արժեք։
Նշվում է, որ Թուրքիայից պատմական գտածոների մաքսանենգությունը դեպի հարևան պատերազմի մեջ գտնվող Սիրիա մեծապես աճել է վերջին տարիներին, հատկապես ահաբեկչական խմբավորումների թվաքանակի մեծացմանը զուգահեռ։ Դրա հետ կապված՝ Թուրքիան ուժեղացրել է սահմանի վերահսկողությունը, ինչն էլ հանգեցրել է գտածոների բռնագրավման աճին։