ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Տիգրիսի հովտում հանգստի գոտի» ծրագրի առաջին փուլի ընթացքում հատվել են բազմաթիվ ծառեր։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ծառահատման հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մտահոգություններն է հայտնել, ծրագիրը մեծ սպառնալիք է հանդիսանում 8 հազարամյա պատմություն ունեցող Հևսելի այգիների համար։
«Տիգրիսի հովտում հանգստի գոտի» ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրվել է Տիգրանակերտի Սիլվան կամրջի մոտ։ Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների անվան տակ այդ տարածքում իրականացվում են զանգվածային ծառահատումներ։
Լեզգին Աքդենիզը և Դեվրան Թոփթաշը տեղեկացրեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն տարվող աշխատանքների վերաբերյալ արտահայտել է իր դժգոհությունները։ Իրականցվող աշխատանքները ուսումնասիրելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն դիտորդական պատվիրակություն կուղարկի։ Պատվիրակության անդամները կծանոթանան իրականացվող աշխատանքների հետ և աշխատանքների պատճառով էկոլոգիական համակարգի կրած վնասների վերաբերյալ համապատասխան զեկույց կկազմեն։


Տարվող աշխատանքներից դժգոհ են նաև բնակիչներ։ Ալի Սոյլեմեզը նշում է, որ ավելի քան 20 տարի զբաղվում էայգեգործությամբ։
«Մենք հենց սկզբից էլ մեր բողոքն ենք արտահայտել։ Իմ այգում 272 ծառ կար, բոլոր ծառերը հատել են։ Այստեղ ներկայումս 80 այգի կա, ամեն այգում 500 ծառ, բոլոր ծառերը հատելու են»,- նշել է Ալի Սոյլեմեզը։
«Հևսելի այգիների պաշտպանության պլատֆորմը» այս խնդրի վերաբերյալ նույնպես իր մտահոգություններն է արտահայտել։ «Հևսելի այգիների պաշտպանության պլատֆորմի» անդամները նշում են, որ տարածաշրջանում շատ էնդեմիկ կենդանիններ գնտվում են լուրջ վտանգի տակ։
Լեզգին Աքդենիզը և Դեվրան Տոփթաշը կապ են հաստատել «Տիրգրիսի հովտին հանգստյան գոտի» ծրագրի տնօրենի հետ։ Տնօրենը նշել է, որ ծրագրի շրջանակներում կբացվեն կանաչ տարածքներ, հեծանիվների համար նապատեսված ճանապարհներ, հրապարակներ, հանգստյան վայրեր, ծրագիրը օգտակար կլինի նաև քաղաքի համար։
Ծրագրի տնօրենը անդրադառնալով աշխատանքների հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախազգուշացումներին, նշել է, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը ոչ մի կերպ չի կարող ազդել իրականացվող աշխատաննքերին։ Հատված այգիները փոխարեն նոր այգիներ կտնկվեն։ Մենք բնության թշնամին չենք»։