ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հանդիպումներ է ունեցել, որի ընթացքում քննարկել է ենթադրելի թունավոր գազի հարձակման հարցը և «շատ շուտով» հրթիռներ արձակելու որոշում է կայացնելու։ Գրում է Reuters-ը։

Պարբերականը նշում է, որ Սիրիայի խոշոր դաշնակից Ռուսաստանը և Արևմուտքը վախենում են առճակատումից այն պահից սկսած, երբ Թրամփը հայտարարեց, որ հրթիռները գալու են ի պատասխան ապրիլի 7-ին Դումայում տեղի ունեցած հարձակման և քննադատեց Մոսկվային՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին աջակցելու համար։

«Երբեք չեմ ասել՝ երբ տեղի կունենա Սիրիայի վրա հարձակումը։ Կարող է շատ շուտ լինել կամ ոչ այդքան շուտ»,- գրառում է կատարել Թրամփը։

Ավելի ուշ Թրամփը գրել է․ «Մենք այսօր մի շարք հանդիպումներ ունենք, կտեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Հիմա մենք պետք է ․․․ որոշումներ կայացնենք, և դա կանենք «շատ» շուտ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարեց, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Սիրիայի կառավարությունն է իրականացրել հաձակումը Դամասկոսի մերձակայքում, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Մակրոնի խոսքով՝ դեռևս պետք է որոշում կայացնեն՝ արդյոք ողջ անհրաժեշտ տեղեկատվութունը հավաքնելուց հետո կհարվածեն, թե ոչ։

Նույն հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Բրիտանիան կմիանա ցանկացած ռազմական գործողության։

Սիրիան և իր համախոհներ Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին, որ հարձակումն իրականացվել է ապստամբների և Դումայում փրկարարական աշխատանքներ իրականացնողների կողմից և մեղադրեցին Միացյալ Նահանագներին, որ երևույթը ներկայացնում է որպես հարձակում՝ իրականացված Սիրիայի կառավարության կողմից։

Վաշինգտոնում ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ջիմ Մետիսը նշեց, որ Կոնգրեսը վստահ է՝ տեղի է ունեցել քիմիական հարձակում, բայց քիչ անց հավելեց, որ Միացյալ Նահանգները դեռևս չի որոշել Սիրիայում սկսել գործողություն, թե ոչ։

NBC-ին հաղորդեց, որ ԱՄՆ իրավասու մարմինները Դումայի հարձակման տուժածներից արյան և մեզի անալիզներ են վերցրել՝ փորձաքննության համար։

Գործագալության տվյալներով՝ «Քիմիական զենքերի կանխարգելման կազմակերպությունն» արդեն մեկնում է Սիրիա, և իր հետաքննությունը կսկսի շաբաթ օրը։

Պարզ չէ՝ արդյոք Թրամփը և ԱՄՆ դաշնակիցները կսպասեն հետաքննության արդյուքներին նախքան հնարավոր հրթիռի արձակման որոշում կայացնելը։

Ռուսաստանը ապստամբների հետ 7 տարի պատերազմելուց հետո հայտարարեց, որ Դումայում տեղակայել է ռազմական ոստիկանության զորքեր, այն բանից հետո, երբ քաղաքն ազատագրվել է կառավարական ուժերի կողմից։

Ճգնաճամային հաղորդակցության միջոցներ

Նախանշաններ կան, որ համաշխարհային մակարդակով որոշակի ջանքեր է գործադրվում առճակատում մտցնելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Կրեմլը հայտարարեց, որ գործի են դրվել ճգնաճամային հաղորդակցության միջոցները, որպեսզի խուսափեն Սիրիայի հետ կապված պատահական բախումներից։

Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այդպես էլ ուղղակիորեն չի հայտարարվել ճգնաժամի մասին, չնայած վերջինս իրավիճակը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Բայց Ռուսաստանի ԱԳ նախարաթյունը շեշտեց, որ Մոսկվան այս իրավիճակում էսկալացիաներ չի փնտրում, բայց չի կարող ընդունել «անազնիվ մեղադրանքները», երբ Դումայում քիմիական զենքի հարձակման վերաբերյալ որևէ ապացույց չի հայտնաբերվել։

Այդ հարցի շորրջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանեց, որ Վաշինգտոնի հայտարարությունները ռազմատենչ էին և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի սպառնալիքները ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրութունը։

Reuters-ը նաև գրում է, որ Սիրիայի զինված ուժերը որոշակի օդուժ են դիրքավորել՝ հրթիռակոծություններից խուսափելու համար։ Իսկ ռուսական նավատորմը լքել է Սիրիայում Տարտուսի ռազմածովային բազան։

Ռուսական ԶՈՒ-ն նշում է, որ հետևում է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին Պարսից Ծոցում՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգների նավատորմի հավանական մասնակցությամբ ցանկացած հարված համարժեք պատասխան կստանա Ռուսաստանի և Սիրիայի օդուժի կողմից։

Աղբյուրը՝ The Thomson Reuters Trust Principles.