ԿԱՐԻՆ — Էրզրումը (հին հայկական անվանումը Կարին) Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական քաղաք է։ Կարինը հիմնադրվել է 14-րդ դարում հայոց Հայասական թագավոր Կարաննիի (մ․թ․ա․ 1400 – 1375թթ․) կողմից։ Կարին Արեւմտյան Հայաստանի մայրաքաղաքն է ։

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan_Hramanaqir_11_Garin-16.02.2014.pdf.pdf

Հին հույների կողմից քաղաքը կոչվեց Կարնո, իսկ արաբներըն այն կոչեցին Կալիկալա։ Բյուզանդիայի կայսր Թեոդոս II կայսրը (կառավարել է 401 – 450թթ․) հզորացրեց քաղաքը և 421թ․ այն վերանվանեց Թեոդոսուպոլիս։ 502թ․ պարսիկները ժամանակավոր իրենց վերահսկողության տակ առան քաղաքը և նույն կերպ վարվեցին 6-րդ դարի վերջերին, երբ քաղաքացիների մեծամասնությունը տեղափոխվեց Համադան։
Սկսած միջնադարից Կարինը հայկական կարպետագործության հզոր կենտրոն էր։ երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա ողջ մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և աոաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում։ Ժամանակի ընթացքում քաղաքն անվանափոխվեց Էրզրում։
1071թ․ սելջուկ թուրքերն իրենց տիրապետության տակ առան քաղաքը և բնակչությանը կոտորեցին։ Հույն ժամանակագիր Ջոն Սկիլիզեսը գրում է, որ Էրզրումի գրավման ժամանակ սելջուկ թուրքերը կոտորել են 140 հազար մարդու։ Թեպետ այս թիվը հավանաբար ուռճացրած է, այն արտացոլում է տեղի հայկ և հունյն համայնքների կրած ծանր հարվածները սելջուկ թուրքերի պաշարման ընթացքում:
1201թ․ Էրզրումի մարզը քաղաքի հետ միասին նվաճվեց սելջուկների կողմից։ 1242թ․ քաղաքը մոնղոոլների հարձակման ենթարկվեց, ինչի արդյուքնում քաղաքն ամբողջությամբ թալանվեց։
Ավելի ուշ՝ 15-րդ դարում, իսպանացի մի պատմաբան այսպես է նկարագրել Էրզրումը․ «Քաղաքը տեղակայված է բարձրավանդակի վրա, հսկա քարե պարիսպներ ունի աշտարակներով, ինչպես նաև ամրոց։ Քաղաքը խիտ բնակեցված չէ և ունի գեղեցիկ եկեղեցի։ Նախկինում քաղաքը քրիստոնյա հայերին էր պատկանում և հիմնականում բնակեցված էր հայերով»։
1472թ․ շրջանն անցավ պարսիկների տիրապետության տակ։ Ինչևէ, թուրքերը Էրզրումը գրավեցին 1522թ․։ 1829թ․ հուլիսին ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Էրզրումն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, բայց կարճ ժամանակ անց Ադրիանապոլսի պայմանագրով վերադարձվեց Օսմանյան կայսրությանը։
Հետագայում Էրզումի հայ բնակչությունը տեղափոխվեց Ռուսական կայսրության տարածքներ։