Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված հոդվածը՝ կապված Սիրիայում ընթացքող զարգացումների և Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների հետ։ Ստորև ներկայացնում ենք հոդվածը։

«ԻՊ-ի անկումը ագրեսիվ ռազմական հակաահաբեկչական գործողության պատճառ դարձավ, որը գլխավորում էր Միացյալ Նահանգները։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն պատշաճ ուշադրություն չդարձրեց այդ փաստի վրա և հոդված գրելով The Foreign Policy պարբերականում՝ ահաբեկչական խմբավորումների տապալման հաջողությունը վերագրեց Թուրքիային։

Հոդվածում Ահմեդ Յայլան և Քոլին Կլարկը գրում են, որ Չավուշօղլուն պնդում է՝ հենց Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում խաղաղության հաստատման պատճառ դարձան։

Թուրքիայի ԱԳ նախարարը մոռացել է հիշեցնել, որ Թուրքիայի գործողությունները կամ, միգուցե, դրանց բացակայությունը խթանեցին, նախ և առաջ, ոչ թե ոչնչացմանը, այլ վերաստեղծմանը։ Այստեղ կարելի է մեջբերել 2 շատ կարևոր փաստարկ, որոնք նպաստում են ԻՊ-ի հայտնվելուն․ Սիրիայում քաղաքացիական պատերազմը և Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարության կողմից սուննի արաբների ճնշումը։

Բայց գոյություն ունի ևս մեկ հանգամանք, որը դրսևորվում է թուրքական կառավարության կողմից։ 2013թ․ վերջին և 2014-ի սկզբներին թուրքական սահմանամերձ քաղաքները վերածվեցին խոշոր լոգիստիկ կենտրոնների, որտեղ վխտում էին ահաբեկիչների օտարերկրյացի կողմնակիցները՝ Սիրիայի և Իրաքի տարածք թափանցելու համար և ԻՊ-ին միանալու համար։

Օտարերկրյա զինյալները ողջ աշխարհից մեկնում էին Թուրքիա, հետո Իրաք և Սիրիա, և հենց նրանք էլ հիմնեցին ԻՊ-ի ուժերը։ Միայն 2013թ-ին մոտ 30 հազար զինյալներ հատեցին թուրքական սահմանը։ Թուրքիան վերածվեց «ջիհադիստների մայրուղու», որից օգտվելով՝ ծայրահեղականները կարող էին միանալ ԻՊ-ին։ 2015թ․ օգոստոսին Թուրքիան, այնուամենայնիվ, ուժեղացրեց սահմանային վերահսկողությունը և համաձայնեց մասնակցել ահաբեկիչների դեմ պայքարի դեմ գործողությանը։

Բայց այդ ժամանակահատվածում մեծ քանակությամբ զինյալներ արդեն թափանցել էին Սիրիայի և Իրաքի տարածքներ։

Թուրքիայի կողմից ահաբեկիչներին պասիվ աջակցության վերաբերյալ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Օրինակ, ԻՊ-ի վիրավոր զինյալները անվճար բուժում են ստացել Թուրքիայի հարավ-արևելքում։ Բժշկական օգնություն ստացել է նաև ԻՊ-ի ղեկավարությունը՝ ներառյալ ահաբեկիչների ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադի։

Հաղորդվում էր նաև, որ թուրքական պաշտոնական դեմքերը, ներառյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, ԻՊ-ի հետ կապ ունեցող նավթ մատակարարող ընկերությունների հետ նավթի գնման գործարքներ են իրականացրել։ Անկասկած, նման գործողություններն օգնեցին ահաբեկիչներին համալրել գանձարանը և նպաստել ահաբեկչական կազմակերպության գոյության երկարաձգմանը: Փաստեր կան, որ մաքսանենգ իսլամիստների նավթը 2014-2015թթ․ անցել է թուրքական սահմանային անցակետերով։

2018թ․ սկզբին սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Էրդողանը ԻՊ-ի նախկին մարտիկի օգնությանն է դիմել՝ սիրիական քրդերի դեմ պայքարելու համար։

Թուրքիան ասում է, որ ինքն է ոչնչացրել ԻՊ-ին, բայց ապացույցներն ակնհայտ այլ բանի մասին են խոսում։ Չավուշօղլուն նաև պնդում է այն մասին, որ Սիրիայում Թուրքիայի միջամտությունը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում՝ ուղղված է ԱՄՆ սխալները ուղղելուն, Սիրիայում իրավիճակի կայունացմանը և այնպիսի նախապայմաններ ստեղծելուն, որոնց առկայությամբ կստեղծվեն իրական հետհակամարտայաին կարգավորման նախադրյալներ։

Թուրքիայի ԱԳ նախարարը պնդում է, որ «պետության տարածքային ամբողջականությունը» նախապայման է հաշտության հասնելու, և սա չնայած այն բանի, որ Թուրքիան մյուս հզոր պետությունների հետ միասին խառնվում է Սիրիայի ներքաղաքական կյանքին, բացառությամբ Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի։ Իհարկե, Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները, բայց «Ձիթենու ճյուղ» գործողությունը սիրիական քրդերի դեմ ուղղված հարձակում է։ Գործողությունը Թուրքիային ահաբեկչությունից պաշտպանելը չէ։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ սա հարձակվողական գործողություն է, որն ուղղված է Սիրիայի շուրջ բանակցություններում Թուրքիայի ազդեցության մեծացմանը, որպեսզի ԱՄՆ-ի մասնակցությունը հասցնի նվազագույնի։ Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է գրավել Սիրիայի տարածքները և ստեղծել իր կողմից վերահսկվող կառույցներ։

Չավուշօղլուն ասում է, որ Մերձավոր Արևելքը պետք է «պաշտպանվի աղանդավորականության, ազդեցության գոտիներից, վերածնվող իմպերիալիզմի վտանգներից» և այլ անկայունացնող գործառույթներից։

Ճակատագրի բերումով հենց Թուրքիայի նեխուժումը Սիրիա և Էրդողանի՝ բոլոր սունիների փրկիչ ներկայանալու ձգտումը լարում են էթնիկական հակասությունները՝ առաջ մղելով արաբներին և քրդերին։

Գալիս ենք այն եզրահանգման, որ այս պարագայում Վաշինգտոնը պետք է, նախ և առաջ, Սիրիայից դուրս բերի իր զորքերը, չնայած որ այդ քայլը կհանգեցնի ԻՊ-ի վերածնվելուն»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2404134.html