«Քիմիական զենքի կանխարգելման առաքելությունը» ապրիլի 14-ին ժամանեց Դամասկոս։

Ապրիլի 18-ին «Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության» մի խումբ փորձագետներ նախատեսում են ժամանել Դումա ենթադրյալ քիմիական հարձակման հետաքննության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Իգոր Կիրիլլովը։

«Վաղն այնտեղ կժամանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաքննության համար, իսկ ապրիլի 18-ին նախատեսվում է ՔԶԿԿ փարձագետների այցը», — հայտարարել է Կիրիլլովը։

Նշենք, որ կազմակերպությունը նախատեսում էր աշխատանքներ սկսել ապրիլի 14-ին, բայց այդ օրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը, չսպասելով փորձագետների եզրակացությանը, հրթիռային հարված հասցրին Սիրիայի վրա՝ ի պատասխան քիմիական հարձակման։

Հիշեցնենք, որ Դումայում քիմիական հարձակման մասին հայտարարել են քաղաքի զինյալները՝ նշելով, իբր թե այն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Այդ տեղեկատվության տարածմանը միացան ոչ կառավարական կազմակերպությունները՝ ներառյալ «Սպիտակ սաղավարտները»։

Բժիշկները և Դումայի պաշտոնական մարմինները, ՌԴ ՊՆ-ն հերքեցին այդ հաղորդումները։
Նշենք, որ ռուսական կողմի ներկայացուցիչները քիմիական զենքի կիրառման ոչ մի հետք չեն հայտնաբերել, ոչ մի զոհ, ոչ մի տուժած չկա Դումայի հիվանդանոցներում։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2404907.html