Սոմխեթիան մի շրջան է, որը հայտնի է վրացիներին հին ժամանակներից՝ որպես Հայաստան։

Վրացիները հայերին «սոմեխի» են կոչում, իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։ Միջնադրյան վրացի ժամանակագիրները հայերով բնակեցված շրջանն անվանում էին Սոմխեթի სომხითი, որը Հայաստանին տված աշխարհագրական անվանումն էր։

18-րդ դարում «Սոմխիթին» փոխվեց «Սոմխեթի»՝ որպես վրացիների կողմից Հայաստանին տրված անվանում։ «Սոմխիթի» — «Սոմխեթի» տերմինը առաջ է քաշվել ժամանակակից գիտնականների կողմից՝ վերցված «Սուխմի» կամ «Սոխմի» անվանումից, որը վերին Եփրատի երկայքով տեղակայված հնագույն տարածքի անվանումն էր։

Պրոֆեսոր Դեյվիդ Մարշալ Լանգի համաձայն՝ «սոխմի» անվանումը տրվել է վերին Եփրատի շրջաններում ապրող ցեղերին, նույն կերպ այն անվանավել է միջնադարում և վրացական ժամանակակից գրերում՝ որպես Հայաստանի անվանում։
Պատմականորեն հիմնավորվում է այն կարծիքը, թե հայերի «սոմեխի» վրացական անվան հիմքում ընկած է «մեսխ»/«մեխ» էթնիկական տերմինը լինի, որը ասսուրական «մուշկի» և հայկական «մշակ» անվանման քարթվելականացված ձևն է։ Մուշկերը հայկական ցեղեր էին, ովքեր բնակվում էին Հայկական Բարձրավանդակում (ինչպես գրում է Դիակոնովը)։
Նշենք, որ ներկայացված քարտեզը տպագրվել է Թիֆլիսում՝ Վրաստանի մայրաքաղաքում, 1902թ․։ Քարտեզում ներկայացված է այն շրջանը, որ վրացիներին հայտնի է որպես Հայաստան (Սոմխեթի, Сомхетия ռուսերենով)՝ ընդգրկելով Դմանիսի պատմական բնակավայրը, որը բնակեցված է հայերով։

Աղբյուրը՝ peopleofar.com