ԿԱՐԻՆ- Զինվորական դատարանում կքննվի Ալևի (Արևի) սերժանտներին վրա ճնշում գործադրած հրամանատարների գործը։

Չորլույում Ալևի զինվորականների նկատմամբ ճնշումներ գործադրած թուրք զինվորականներիների դեմ դատական գործ է բացվել։ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են , որ հրետանային գնդի հրամանատարը սերժանտ Էրարսլանին ասել է «կամ դու կթողնես քո գործը, կամ էլ քեզ գոծից հանել կտամ»։ Նման հայտարարություններից հետո այս գործը տեղափոխվել է ռազմական դատարան։
Ջենգիզ Էրարսլանը դեպքի հետ կապված բազմաթիվ անգամ բողոքներ է ներկայացրել դատարան պնդելով, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրում։
Էրարսլանը նշել է, որ Օրջուն Գյուլթաքանը իր հետ անըդհատ սպառնալիքներով էր խոսում։ «Միշտ ասում էր կամ դու պետք է հրաժարական տաս, կամ էլ քեզ գործից հանել կտամ։ Տանել չեմ կարողանում ձեր հավատը և քեզ»։
Ջենգիզ Էրարսլանի կինը դատական գործընթացի վերաբերյալ նշել է, որ բավական շատ նյութական միջոցներ են ծախսել։ Նա նաև տեղեկացրել է, որ մի շարք զինվորականներ նույնպես ճնշումների են ենթարկվում։