ԿԱՐԻՆ — Մարդինի նահանգում տեղի ունեցած դեպքերից հետո սկսվել է Մծբինի գործով դատական լսումները։ Դատական լսումների ժամանակ ձերբակալվածները իրենց ելույթի մեջ նշել են ,որ «Եթե դուք տանկերով մտնեք Ջիզրե, Սուր կամ Մծբին, ապա ժողովուրդը կպաշտպանի ինքն իրեն։ Այսօրվա դիմադրությունը վաղվա համար լույս կդառնա»։
Մարդինի նահանգի Մծբին քաղաքում պարետային ժամ հայտարարվելուց հետո ձերբակալվել են մի շարք քաղաքացներ։ Մծբինի դատարանում ձերբակալվածներից 50 հոգու գործով դատական լսումներ են անցկացվել։
Դատական լսումները ժամանակ Իսմայիլ Յըլմազը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Իսմայիլ Յըլմազը նշել է, որ քուրդ ժողովուրդը երկար ժամանակ ճնշումների է ենթարկվում։ «Ներկայումս ԻՊ-ն գլխացավանք է դարձել ամբողջ աշխարհի համար, իսկ այս ամենի համար ամենածանրը Թուրքիան է վճարում»։
Յըլմազը իր ելույթի ժամանակ մասնավորապես նշել է․
«Այս եկրի նախագահը ամեն օր իր խոսքով վիրավորում է ինչ-որ մեկին։ Նրա ներկայիս կեցվածքը նման է ֆաշիստական կեցվածքին։ Այժմ տեղի ունեցող դեպքերը ոչնչով չեն տարբերվում Հիտլերի կատարածներից։ Այստեղ իրականում պետք է քննեն գործող ռեժիմը, բայց չկա մի այնպիսի ատյան, որը կքննի գործող ռեժիմը»։
Դատական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև «Մարքսիստ-լենինիստ կուսացության» անդամ Սուլեյման Գյոքսել Յերդութը։ Յերդութը իր ելույթի ժամանակ անդրադարձել է բանտերում մարդկանց իրավունքների խախտումներին։ Նա նշել է, որ գործող «Արդարություն և զարգացում կուսակցության» քրդերի նկատմամբ ունեցած քաղաքականությունը երկիրը տանում է կործանման։
«Պետությունը մի մահաբեր մեխանիզմ է։ Աֆրինում խաղաղ կյանքով ապրող մարդիկ ավազակախմբերի կողմից իրականացված ռմբակոծության զոհն են դարձել։ Այս ամբողջ գործողությունը ցեղասպանություն է։ Ահաբակեչությունը հենց սա է։ Ասում են Աֆրինում խաղաղություն կհասատատենք, իսկ արդյոք Թուրքիայում խաղաղություն կա՞։ Թուրքիայում խաղաղությանը վտանգ հասցնողները, չեն կարող խաղաղություն հաստատել Աֆրինում։
Աղբյուրը ՝ mezopotamyaajansi.com