Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 70-ամյակին մենք խորհում ենք օրենքի գերակայության շարունակական դերակատարության մասին մարդու իրավունքների խթանման և պաշտպանության շրջանակներում և ընդհանրապես գլոբալ համատեքստում, որտեղ իրավունքների պաշտպանության ձախողումը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։

Լիդիա Մարկոսյանի հարցը : 1h 05’

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Սևրի պայմանագրի վրա, որը ստորագրվել է 1920թ․, բայց երբեք չի վավերացվել։ Այն խաղաղության պայմանագիր է։ Ինչո՞ւ եմ խոսում այս մասին։ Առաջին Համաշխարհային Պատերազմը դադարեցնելու համար էր անհրաժեշտ վավերացնել այն 5 պայմանագրերը։ Բայց Սևրը այդ 5 պայմանագրերից միակն էր, որ չվավերացվեց։ Այսպիսով, իրականում սա նշանակում է, որ մենք դեռ Առաջին Համաշխարհային պատերազմի շղարշի տակ ենք։ Սա կարելի է բացատրել նաև Մերձավոր Արևելքում այսօր ընթացող պատերազմներով և Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի շարունակական բռնագրավմամբ։
Ուրեմն, հարց եմ տալիս՝ որոնք են Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմները դադարեցնելու և Արևմտյան Հայաստանում բնիկ հայերի բնակեցման իրավուք տալու մեխանիզմները (ովքեր վերապրել են ցեղասպանություն)՝ հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագիրն արդեն գոյություն ունի, և այդ պայամանագիրը Սևրն է։