ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Սիրիան հրթիռակոծելուց հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Բանակցություններ են տեղի ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանի և ՌԴ նախագահի միջև։ Որպեսզի Ռուսաստան-Իրան-Թուրքիա աստանյան ֆորմատը փակվի, պետք էր սպասել Էրդողանի և Ռոհանիի բանակցությունները։ Դրանք երկարաձգվեցին, բայց ամեն դեպքում տեղի ունեցան։ Էրդողանը զանգեց Թեհրան։

Բայց նա Թեհրանի հեռախոսահամարը հավաքեց միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, իհարկե, քննարկվել է Սիրիայի հարցը։

Ինչ վերաբերվում է Իրանին, ապա այստեղ Թուրքիայի նախագահի հայտարարությունը շատ լակոնիկ է․ «Էրդողանը և Ռոհանին քննարկել են երկկողմ հարաբերութուններ և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Առաջնորդները փոխանակվել են կարծիքներով Սիրիայում՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների արձակած հրթիռների կապակցությամբ և կարևորել քաղաքական կարգավորման հասնելու ձգտումները»։

Այս հարցի վերաբերյալ ТАСС-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է՝ նախագահները նշել են, որ կարևոր է շարունակել համատեղ ջանքերը Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի աստանյան գործընթացի շրջանակներում Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծման և տարածքային ամբողջականության համար։

Ի դեպ, Reuters-ը լուրջ հավելումներ է մտցնում․ «Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն իր իրանցի գործընկերոջը կոչ է արել չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում»։
Սա շատ կարևոր կետ է, որը վկայում է տարածաշրջանում վտանգների գերակայությունը։ Հայտնի է, որ Մոսկվան և Դամասկոսը կտրուկ են արձագանքել Դամասկոսի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ զրույցում երկրի դեմ իրականացված հարձակումները հանցագործություն որակեց, իսկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներին և Անգլիայի վարչապետին անվանեց հանցագործներ։

ВВС-ին իր հերթին հաղորդում է, որ «իրանական էլիտար գվարդիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն հակընդդեմ հրթիռներ կստանա և պատասխան կտա տեղի ունեցող իրադարձությունների համար, ինչը հաստատ կվնասի ամերիկյան շահերին»։

Ինչի՞ մասին է խոսքը։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլին հայտարարեց, որ ԱՄՆ չի պատրաստվում իր զորքերը հանել Սիրիայից, քանի դեռ առաջադրանքը չի կատարվել։ Նա նաև զգուշացրեց, որ Վաշինգտոնը նոր հրթիռներ կարձակի, «եթե նորից քիմիական հարձակում իրականացվի»։

«Ամերիկայի Ձայնը», հղում անելով ռուսական տարբեր կառույցների, գրում է, որ Ռոհանին Պուտինի հետ զրույցի ժամանակ հայտարարել է․ «Եթե արևմտյան երկրները նոր հարվածներ հասցնեն Սիրիային, ապա դա միջազգային հարաբերություններում քաոս կմտցի»։

Բայց լուրեր են տարածքվում, որ Թրամփը մտադիր է արաբական զինուժը Սիրիայում ամերիկյան զորքերին փոխարինող դարձնել, այլ ոչ թուրքականը։ Այդ ուժերը պետք է զբաղեցնեն ամերիկյան զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Նշվում է, որ Թրամփի նոր օգնականն արդեն կապվել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Միացյալ Արաբական Էմիրությունների հետախուզության ղեկավարների հետ։

Ամերիկյան ծրագիրը կարող է տապալել աստանյան գործընթացը և լավագույն դեպքում թելադրում է նոր բանակցային գործընթացի ֆորմատի ձևավորման։ Բացի այդ, այսպես կոչված, արաբական կոալիցիան Սիրիայում այնտեղից դուրս կմղի Իրանին և կխոչընդոտի Թուրքիային։ Կարող են խնդիրներ առաջանալ նաև Ռուսաստանի մոտ։ Այնպես որ, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետաքրքրությունները, նույնիսկ հստակ խնդիրների պարագայում, համընկնում են։

Բայց այս երեքը հստակ առանցք չեն կազմել Արևմուտքի դեմ։ Չնայած որ բոլոր կողմերը պետք է ընտրություն կատարեն Սիրիայում, եթե իրապես ուզում են իրավիճակը կոտրել։

Սիրիայում պատերազմը ոչ մի կերպ չի ավարտվում, այն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային դիմակայության։ Բացառված չէ, որ առաջիկայում փորձեր արվեն բաժանել նաև Մոսկվային և Թեհրանին։ Շատ բան կհստակեցվի մայիսի 12-ին, երբ ԱՄՆ-ն 6-յակի հետ համաձայնության գա Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։

Մի խոսքով, Մերձավոր Արևելքում ձևավորվում է հերթական սուր աշխարհաքաղաքական ինտրիգը։ Միգուցե հենց այս միտքն է ուզում Թուրքիայի նախագահը հասկացնել Իրանի նախագահին։ Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում սպասվում են իրավիճակային նոր դաշինքների ձևավորումներ, բայց ինչպես կանխատեսում է բրիտանական The Guardian-ը՝ տարածաշրջանում նոր պատերազմի ամպեր են կուտակվում։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2405610.html