ԿԱՐԻՆ- Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ առաջընթացի զեկույցը։ Եվրոպական հանձանաժողովը կոչ է անում Անկարային դադարեցնել արտակարգ դրությունը։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ առաջընթացի զեկույցը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիային հեռանում է եվրոպական արժեքներից և ԵՄ անդամակցությունից։ Եվրոպական հանձնաժողովի հրապարակած զեկուցը խիստ ձևով դատապարտում է երկրում արտակարգ դրության երկարաձգումները և օրենքի գերակայությունից հեռանալը։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունից շրջանակներում երկրում թիրախավորվում են ոչ միայն հեղաշրջման փորձին մասնակցողները, այլև նաև ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչները։
Նշվում է նաև, որ հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալությունները դարձել են պատադիր պայման, այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են բանտարկվել։ Հենվելով երկրում հայտարարված արտակարգ դրության վրա, այդ երկրում շարունակվում է սահմանափակվել երկրի Միլլի Մեջլիսը օրենսդրական գործառույթները, Միլլի Մեջլիսի ուժը, բայց այս ամենին զուգահեռ ավելի է ընդլայնվում նախագահի լիազորությունները, շարունակվում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ձերբակալությունները։ Երկրում հասարակական կազմակերպությունները ենթարկվում են ճնշումների, ընդդիմադիր ուժերի կազմակաերպված խաղաղ ցուցերի անցկացման համար արգելքներ են ստեղծվում։
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Թուրքիան հատկապես օրենքի գերակայության և հիմնարար արժեքների համատեքստում շարունակվում է հեռանալ Եվրոպական Միությունից։