ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և դաշնակիցների գործողությունը Սիրիայի վրա ենթադրյալ քիմիական հարձակումից հետո, տեղի ունեցավ Սիրիայի անկախության օրվանից ընդամնը 3 օր առաջ։ Չնայած երկիրը գտնվում է շարունակական քաղաքացիական պատերազմի ճիրաններում, բայց ապրիլի 17-ին Սիրիան տոնում էր Ֆրանսիայից անկախացման 72-ամյակը։

Այսինքն, նույն Ֆրանսիան հարձակվեց Սիրիայի վրա անկախության օրվանից ընդամենը 3 օր առաջ (Սիրիայի ազգային օրը կապվում է Սիրիան լքած վերջին ֆրանսիացի զինվորի և երկրում Ֆրանսիայի մանդատի ավարտի հետ)։

«Մենք ձեզ դուրս ենք շպրտել 72 տարի առաջ և որքան պետք լինի դուրս կշպրտենք, նայիր պատմությանը»,- ասում են սիրիացիները։

Սիրիան ավելի քան 20 տարի եղել է Ֆրանսիայի տիրապետության տակ

Ֆրանսիական մանդատի կազմում Սիրիան մտավ Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան Կայսրության կրած պարտությունից հետո։ Սիրիացիները բազմաթիվ ապստամբություններ իրականցրին, ներառյալ 1925թ․ Մեծ սիրիական ապստամբությունը՝ Ֆրանսիայի տիրապետությունից դուրս գալու համար։ Սիրիան իրեն անկախ պետություն հռչակեց 1941թ․, բայց ֆրանսիական զորքերը տարածաշրջանը լքեցին միայն 5 տարի անց։ Այսպիսով, երկիրն իր անկախությունը տոնեց 1946թ․ ապրիլի 17-ին։

Անկախության օրն անվանում են նաև «Ազատագրման օր»

Սա կապված է Սիրիայի հողերը վերջին ֆրանսիացի զինվորի լքելու հետ։ «Կապ չունի՝ ով է այն իշխում՝ հույները, հռոմեացիները, օսմանները, թե ֆրանսիացիները, բոլորը հեռացել են։ Ուստի, այսօր ազատագրման օր է»,- այսպես են մեկնաբանում օրը Դամասկոսի բնակիչները։

2011թ․ բռնկված քաղաքացիական պատերազմը բարեփոխման անվան տակ

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում սկսվեց «Արաբական Գարնան» շրջանակներում, որն առաջինը թափ առավ Թունիսում։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ով իշխանության գլուխ է եկել 2000թ․, փորձեց ճնշել ցուցարարներին զինված ուժերի միջոցով, սակայն ցուցարարները արձագանքեցին զինված ապստամբությամբ: