Ընդհանուր տեղեկություններ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ինքնիշխան, ժողովարդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է, կիսանախագահական ռեժիմով: Պետական լեզուն արեւմտահայերենն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվական խմբին, ուր այն հստակ է եւ անկախ:
Վարչական տեսանկյունից, Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 4 նահանգների (Բիթլիս, Վան, Էրզրում եւ Տրապիզոն) : Արեւմտեան Հայաստանի մայրաքաղաքը Կարինն է (Էրզրում), որը ունի քաղաքային վարչության կարգավիճակ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետության ազգային անկախության տոնը նշվում է հունվարի 19-ին:

Աշխարհագրական տվյալներ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է հայկական լեռնաշխարհի սրտում, Կովկասի եւ Արեւմտեան Ասիայի հանգույցում: Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր սահման ունի հյուսիսում Վրաստանի հետ, հարավում Իրանի հետ, արեւմուտքում’ Թուրքիայի հետ, իսկ հարավ-արեւմուտքում (Քրդական շրջանների հետ):
Արեւմտեան Հայաստանի Հանրապետության տարածաշրջանը ( Տրապիզոն 15.000, Էրզրում 40.000, Բիթլիս 15.000, Վան 20.000, մնացածը 30.000) ընդգրկում է մոտավորապես 120.000 քառակուսի կիլոմետր տարածություն (արեւելյան սահմանի խնդիրը բաց հարց է): Ջրի ջրամբարը կազմում է Վան լիճը, որ զբաղեցնում է 3.755 կմ², երկրի տարածքի 3%: Արեւմտեան Հայաստանը լեռնային երկիր է: Նրա երկրաբանական կառուցվածքը բարդ է, ռելիեֆը բազմազան: Տարածության հիմնական մասը գտնվում է ծովի մակարդակից 2500 մետր բաձրության վրա, ամենացածր կետը ( ծովի մակարդակից) գտնվում է հյուսիսում եւ ամենաբարձրը ( Արարատ լեռան գագաթն է ), որը ծովի մակարդակից 5165 մետր բարձր է :

Քաղաքական տվյալներ

1878 թվին, Սան Ստեֆանոյի դաշնագրից հետո, որին հետեւեց Բեռլինի Կոնգրեսը’ հայկական հարցը, այսինքն Արեւմտեան Հայաստանի հարցը (թուրք) եւ հայերի ֆիզիկական անվտանգությունը ովքեր ապրում են Օսմանյան կայսրությունում, թեմա է դարձել եվրոպական դիվանագետների շրջանում: Հայկական հարցը ներգրավվում է այնտեղ, ինչ անվանվում է Արեւելյան Հարց եւ կարեւոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում:
Այս երեւույթը եւ հայ ազատագրական շարժումը, որ սկսվեց 1894-1896 թվականներին հանգեցրեց հայ ժողովրդի ցեղասպանական ջարդերի Արեւմտեան Հայաստանում, որի հեղինակն էր Աբդուլհամիդ II կառավարութունը, որի կառավարման ընթացքում 300.000 հայ սպանվեց:
Օգտվելով ստեղծված կարգավիճակից, որ ստեղծվել էր 1908 թվականի Հեղափոխության ընթացքում, Երիտ-թուրքերը 1909 թվի ապրիլ եւ մայիս ամսիներին Ադանայում, Կիլիկիայում կոտորածներ կազմակերպեցին, մեկ շաբաթում երկու անգամ 25 000 հայ տեղահանվեց: Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում, Երիտ-թուրքերի կառավարությունը ծրագրավորում եւ ղեկավարում է Հայերի ցեղասպանությունը ովքեր ապրում էին Օսմանյան կառավարությունում եւ մասնավորապես Արեւմտեան Հայաստանում: 1915 թվականից մինչեւ 1923-ը մոտավորապես երեք միլիոն հայերից, որ բնակվում էին Օսմանյան Կայսրությունում սպանվեցին, իսկ մնացած մոտ 500.000 ստիպողաբար ընդզունեցին իսլամ կամ ապաստան գտան երկրագնդի տարբեր երկրներում: Արեւմտեան Հայաստանը կորցրեց իր բնակչության բնիկ ժողովրդի սերնդի մեծամասնությունը:
1916 թվականի նոյեմբերին, ֆրանսիական եւ անգլիական կառավարությունները միացան Արեւմտեան Հայաստանի (Թուրքիա) Ազգային Պատվիրակությանը, որը ներկայացվում էր Պողոս Նուբար Փաշան, ստեղծեց Արեւելյան Լեգիոնը, որի նպատակն էր ազատագրել Կիլիկիան օտոմանների ձեռքից, եւ ստեղծել ապագա հայ ազգային բանակի կորիզը:

1917 թվականի փետրվարին՝ Ռուսական հեղափոխությունը, Ցարական Ռուսաստանից հետո Անդրկովկասի ժողովրդի կառավարման խնդիր է առաջացնում: Մոսկվայում Կեռենսկու ժամանակավոր կառավարությունը ստեղծում է Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ). Նա որոշում է ընդունում « Որոշում ժամանակավոր կառավարության կողմից՝ Թուրքիայի հայերի վերաբերյալ » (26 ապրիլի 1917), որը թույլ է տալիս հայ փախստականներին վերադառնալ իրենց հայրենիք:Վերջինս տեղի է ունենում Երեւանում, որտեղ համագումարին ներկայացվում է ” Արեւմտեան Հայաստանի հայերի խորհուրդը “:
Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբից, Գեներալ Անդրանիկ Օզանյանը ղեկավարեց հայ կամավորականների առաջին գումարտակը, ռուսական Կայսրության բանակի կողմից, որ մարտնչում էր Օսմանյան կայսրության դեմ: 1917 թվականի հեղափոխությունից հետո, ռուսական բանակը նահանջեց եւ անկանոն, քանակով ավելի քիչ հայերին՝ թողեց Թուրքերի դեմ: Գեներալ Անդրանիկ Օզանյանը պայքարեց Կարինի (Էրզրում) համար 1918-ի սկզբին, բայց ստիպված էր նահանջել արեւելք:
1918 թվականի հունվարին, Էրզնկայի զինադադարից հետո, (17.12.1917) որոշեց դուրս բերել իր զորքերը Արեւմտեան Հայաստանից, բոլշեւիկ Ռուսաստանը հրատարակեց « Հրամանագիր Թուրք Հայաստանի վերաբերյալ », որտեղ նշվում է Ռուսական զորքերի դուրս բերումը եւ Թուրքա Հայաստանի (արեւմտեան) հայերի ինքնորոշման իրավունքը մինչեւ նրանց կատարյալ անկախությունը: Մուդրոի զինադադարը (30 հոկտեմբեր, 1918 ) Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Ւուդրո Ւիլսոնի Իրավարար Վճռում (22 նոյեմբեր 1920) Հայաստանի անկախության հարցը դառնում է միջազգային խնդիր: 26 փետրվարի 1919-ին Հայտագիր ներկայացնելուց հետո Վերսալի Խաղաղության Կոնֆերանսում, Հայաստանը Արեւմտեան Հայաստանի տարածքում դե ֆակտո (19 հունվար, 1920), իսկ հետո Սան Ռեմոյի Կոնֆերանսում, որ կազմում էր Դաշնակից պետությունների մաս, Հայաստանը (Արեւմտեան Հայաստանը) ճանաչվել է դե յուրէ (11 մայիսի 1920-ին) այն ժամանակ, երբ Գերագույն Խորհուրդը փոխանցում է Սեւրի դաշնագիրը Թուրքիային, այն վավերացնելու համար: Գերագույն Խորհուրդը Հայաստանին համարելով, որպես անդամ պետություն, որոշեց, որ Հայկական Պետության մայրաքաղաքը կլինի Էրզրումը (Կարին), այս ճանաչումից հետո այն ճանաչվեց Ամերիկայի Միացյալ Նահանգնեերի կողմից:
Սեւրի Դաշնագիրը Թուրքիայի կողմից ստորագրվեց 1920-ի օգոստոսի 10-ին, ճանաչելով Հայկական Պետությունը, որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, որ արդեն կատարել եին Դաշնակից Պետությունները Արեւմտեան Հայաստանի նահանգների համար: (Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն) :

1920 թվականի նոյեմբերի 22-ին, Իրավական Վճիռ է ստորագրվել ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ Ւուդրո Ւուլսոնի կողմից, ով գծում է վերջնական սահմանները Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
1920 թվականի դեկտեմբերին, Կարմիր բանակը մտնում է Կովկասի Հայկական Հանրապետություն, որը ղեկավարվում էր Սովետի կողմից: Դրանից հետո Սովետական (Կովկասյան) Հայաստանըընդգրկվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում (ՍՍՀՄ) :
1921-ին, Մոսկվայում Ռուս-Թուրքական պայմանագիրը կիրառվեց, ինչպես նաեւ Ղարսի պայմանագիրը, որ կնքվեց նույն տարին (Թուրքիայի եւ անդկովկասյան սովետական հանրապետությունների միջեւ) Նախիջեւանը դառնում է ինքնավար մարզ Ադրբեջանի հովանու ներքո: Ավելին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության աշխատակազմի կովկասյան գրասենյակը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ Ադրբեջանի կազմում, առանց սահմանված կարգի եւ առանց այդպիսի որոշման ընդունման: Երկու դեպքում էլ անտեսվում են Հայաստանի միավորված տարածաշրջանին միավորող անբաժան պատմական, էթնիկական եւ մշակութային կապերը: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի հողային պահանջները իրավական հիմք չունեն: Որոշումը, որով Ազգերի լիգան մերժում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ընդունման հայտը, դա առավել վառ ապացույցն է: Պատճառն այն է, որ Ադրբեջանը ճանաչված դե յուրե պետություն չէ, միջազգայնորեն ճանաչված սահմաններով, (1) եւ չի իրականացնում փաստացի վերահսկողություն պահանջվող տարածքների նկատմամբ (2):
Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը ապօրինաբար դրվել է Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ղեկավարության ներքո: Մենք պարբերաբար զոհ ենք դարձել քաղքական էթնիկական բնաջնջման հայկական մշակույթային ժառանգության ոչնչացման: Այս առումով հատկապես տուժվել է Նախիջւանը, որի բնակչությանը ամբողջովին ոչնչացվել է:

Հաշվի առնելով նոր քաղաքական տվյալները, եւ նկատի առնելով այս ամենը, առանց նախնական, ազատ պարզաբանման եւ համաձայնության Արեւմտեան Հայաստանի հայերը ցեղասպանության զոհ են: 1921 թվականի մարտին Գերագույն Խորհուրդը հավաքվեց Լոնդոնում եւ նոր առաջարկություն արեց թուրքերին եւ որոշեց նահանգներում ստեղծել Հայկական Ազգային օջախ, արեւելյան Թուրքիայի նահանգներում: Այս որոշումը շարադրված է այսպես. « ինչ վերաբերվում է Հայաստանին, այս դրույթները կարող են կիրառվել այն դեպքում, երբ Թուրքիան կճանաչի Թուրքիայի (Արեւմտեան Հայաստանի) հայերի հայ օջախի իրավունքը, Ասիայի Թուրքական արեւելյան սահմանները, եւ նա համաձայն է ընդունել որոշումը, որն առաջարկվել է Ազգային Լիգայի Խորհրդի հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով տեղում քնարկվելու է տարածքների խնդիրը, որի լուծումը լինելու է ի օգուտ Հայաստանի » :
1921 թվականի սեպտեմբերի 21-ին, Ազգերի Լիգայի ընդհանուր ժողովը միաձայն որոշեց ստեղծել հայկական ազգային « Օջախ », հետեւյալ կերպ. « հաշվի առնելով, որ առաջին ասամբլեայում, 1920 թվականի նոյեմբերի 18-ին, վստահել է խորհրդին պաշտպանել Հայաստանի ապագան », « 1921 թվականի փետրվարի 25-ին Խորհուրդը հաշվի առնելով Փոքր Ասիայի իրավիճակը, անհնար է համարում որեւէ գործողություն իրագործել, Քարտուղարությունը պատասխանատվություն է վերցնում հետեւել բոլոր գործողություններին, որ տեղի է ունենում Հայաստանում, նպատակ ունենալով, որ Խորհուրդը որոշում կընդունի Հայաստանի համար: « Միեւնույն ժամանակ Գերագույն Խորհուրդը առաջարկում է վերանայել Սեւրի Դաշնագիրը, հայերի ազգային օջախ ստեղծելու հարցում ». « Հաշվի առնելով, որ մոտենում էր խաղաղության պայմանագիր ստորագրելու ժամանակը Թուրքիայի եւ Դաշնակից Պետությունների միջեւ, Վեհաժողովը Խորհրդին հորդորում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Գերագույն Խորհուրդը անհրաժեշտ քայլերի դիմի Դաշնագրում Հայաստանի ապագան ապահովելու եւ մասնավորապես հայ ժողովրդին տրամադրի Օսմանյան կայսրությունից լիովին անկախ Հայկական Ազգային օջախ ստեղծել »: 1922 թվականին, Փարիզի արեւելյան Գիտաժողովի ժամանակ, հատուկ պարբերություն է հատկացվել հայերին. « Հայերի կարգավիճակին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ պատերազմի ընթացքում Դաշնակից Պետությունները պարտականություններ էին ստանձնել, դաժանակիր չարչարանքներ ապրող այս ժողովրդի համար »: Փարիզի Գիտաժողովում կատարված առաջարկությունները, որոնք վերաբերվում էին հայերին, Դաշնակիցները ավելի լուրջ փոփոխություններ էին նախատեսել Լոնդոնում: Լոնդոնի Գիտաժողովը ուղակիորեն չխոսեց Հայկական Ազգային Օջախի անկախության մասին, սակայն դեմ էլ չքվեարկեց դրա ստեղծման համար, իսկ Ազգերի Լիգայի երկրորդ համագումարի ժամանակ անգամ պահանջվեց այդ անկախությունը գրեթե միաձայն, որին մասնակցում էին Անգլիան եւ Իտալիան:
1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանի Գիտաժողովը ավարտվեց խաղաղության պայմանագրով, Թուրքերը ոչ միայն հաղթեցին հույներին, այլ նաեւ հաղթեցին դաշնակիցներին:
Ազգերի Լիգայի փոքրամասնությունների ենթահանձնաժողովը սկսեց նոր ընդհանուր ծրագիր պատրաստել փոքրամասնությունների համար: Սակայն շուտով նա ստիպված էր դեմ-առ-դեմ կանգնել հայկական հարցին, եվրոպական եւ ամերիկյան հասարակական կարծիքները այդ ժամանակ հայ ժողովրդի կողմից էին, մի դժբախտ ազգի կողմից, ով մինչ այդ պլատոնյան բավարարվածությամբ էր գոյատեւում:
1922 թվականի հոկտեմբերի 22-ին պարոն Ահարոնյանը, Երեւանի Հանրապետության Պատվիրակության Նախագահը դիմեց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի Կառավարություններին ծանոթագրություն հղեց նշելով. « Հայկական Սովետական Հանրապետության դիմումը կներկայացվի ապագա Գիտաժողովին, որ վերաբերվելու է արեւելքի խնդիրներին, այն կերպ, ինչպես Դաշնակիցները կհամարեն առավել համապատասխան: » « Թույլ տվեք հիշեցնել, -ասում էր պարոն Ահարոնյանը, որ Սեվրի Դաշնագրի 88-րդ հոդվածում, Դաշնակից Պետությունները հայտարարել են, որ արդեն ճանաչել ենՀայաստանը, որպես անկախ եւ ազատ Պետություն, որ այս ճանաչումը չի կարող իրազրկվել, զուտ մի պատճառով, որ դաշնագիրը չի վավերացվել նախկինում, որ Հայաստանի անկախության իրավական բնույթը նույնպես սկսվում է Սեւրի Դաշնագրի նախաբանից, որը դասակարգվում է դաշնակիցների կողմից, վերջիվերջո Հայաստանը ստորագրեց որպես անկախ եւ ինքնիշխան Պետություն, ինչպես նաեւ Սեւրի Դաշնագիրը, որն արանձին Դաշնագիր է Դաշնակից Տերությունների միջեւ, որ վերաբերվում է փոքրամասնությունների պաշտպանությանը: Քաղաքական իրադարձությունները այդ ժամանակից ի վեր թատրոն էր, նրանք իհարկե չկարողացան փոխել իրենց Պետության միջազգային կարգավիճակը :
Դաշինքի ներկայացուցիչները իրենց պատասխանում հրավիրում էին ճանաչել Հայաստանը, որպես անկախ Պետություն, որն արդեն ճանաչվել էր դե յուրէ : Այնուամենայնիվ Նրանք չէին կարծում, որ հնարավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության դիմումին, որ մասնակցի Գիտաժողովին եւ մերժումը հիմնում են այսպես. ” Հայաստանի Սովետական Սոցիալիսատական Հանրապետության ընդունված ձեւից ‘Ռուսական Հայաստան)”: Այնուամենայնիվ, նրանք նախատեսում էին, որ Գիտաժողովը կդիմի Փարիզի հայկական ազգային պատվիրակությանը, համենայնդեպս նրանք հարկ էին համարում հաշվի նստել հայկական կարծիքի հետ: (Հայկական Կառավարությունը պաշտոնապես ճանաչվել է Դաշնակից Պետությունների կողմից):
Այնուամենայնիվ 1922 թվականի նոյեմբերի 16-ին, երկու հայկական Պատվիրակությունները ժամանում են Լոզան եւ ներկայանում Գիտաժողովին, ներկայացրեցին իրենց ազգային պահանջների Հայտագիրը:
Հայտագիրը հայկական հարցի երեք որոշում ընդունեց: Առաջինը հայկական Ազգային օջախ ստեղծել այն տարածքում, որ գծվել էր Նախագահ Ւիլսոնի Իրավարար Վճռի համաձայն: Երկրորդը առաջարկում էր մեծացնել Երեւանի Հանրապետությունը’ կցելով նրան Թուրքա-Հայաստանի տարածքը: վերջապես երրորդ տարբերակը կարելի է ենթադրել կլիներ հետեւյալը, Կիլիկիայում ստեղծել ազգային օջախ:
Միջազգային իրավական տվյալներ

Հիմնական կանոններ.

Միջազգային իրավունքը որոշեց, որ երբ ստորագրված ընդհանուր պայմանագիրը անվավեր է ճանաչվում եւ փոխարինվում է մեկ այլ պայմանագրով, վերջինս հակադիր չի կարող լինել այն ստորագրող Պետությանը, որ մասնակցել է առաջին պայմանագրի ստորագրմանը եւ չի մասնակցել երկրորդին:
Այդ Պետության համար առաջին ստորագրած դաշնագիրը պահպանում է իր ուժը: Համապատասխանաբար, Հայաստանը, որ ստորագրել է Սեւրի Դաշնագիրը, բայց մերժել է Լոզանի Դաշնագիրը, կարող է օրինական ձեւով պահանջել Սեւրի Դաշնագրի դրույթների կիրառումը:(1)
1960 թվականի դեկտեմբերի 14-ին, Ըստ 1514 (XV) բանաձեւի, որ ընդունվել է Միջազգային Ազգերի գլխավոր Ասամբլեայի կողմից 1920 թվականից ի վեր Արեւմտեան Հայաստանը, հայ ժողովուրդը ստիպողաբար ենթարկվել են ստրկության, իսկ նրանց տարածքները բռնազավթվել են Թուրքիայի կողմից:
2007 թվականի սեպտեմբերի 13-ին, Միջազգային Ազգերի Կազմակերպության Բնիկ Ժողովուրդների Գլխավոր Ասամբլեայի ընդունած, բնիկ ժողովուրդների իրավունքների Հռչակագրի համաձայն, Հայ ժողովուրդը հանդիսանում է Արեւմտեան Հայաստանի բնիկ ժողովուրդ եւ տերն է իր հողերի, իր տարածքների եվ բնական պաշարների:

Միջազգային իրավունքի կիրառումը

2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը Շուշիյում հռչակում է իր ստեղծման մասին
Հունվարի 19-ը հայտարարված է Արեւմտեան Հայաստանի Պետության Անկախության օր, որ դե ֆակտո ճանաչվել է Դաշնակից Պետությունների Գլխավոր Խորհրդի կողմից (1920)
2007 թվականի հունվարի 20-ին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Ասամբլեան ընդունեց պաշտոնական հայտարարություն Արեւմտեան Հայաստանի հայերի վերաբերյալ եւ ընդունում է Արեւմտեան Հայաստանի ազգային անձի հաստատման վկայականի օրենքը:
2011 թվականի փետրվարի 4-ին Ազգային Խորհուրդը ստեղծեց Արեւմտեան Հայաստանի Կառավարություն:
2013 թվականի հունվարի 24-ին, Արեւմտեան Հայաստանի Կառավարությունը եւ Ազգային Խորհուրդը հռչակում են Արեւմտեան Հայաստանի Խորհրդարան ստեղծելու նախագիծը ընտրությունները կլինեն ժողովարդավարական:
2013 թվականի դեկտեմբերի 16-ին 64 հայ պատգամավորներ, ովքեր գրանցվել էին ընտրական ցուցակում ընտրվեցին Արեւմտեան Հայաստանի հայերի կողմից :
Հունվարի 20-ին, Խորհրդարանի պատգամավորների կողմից պաշտոնապես ընտրվեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ :
2014 թվականի փետրվարի 23-ին, Նախագահական հրամանագրով Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց, որպես Պետություն, որ շարունակում է Հայկական Պետությունը, որ ճանաչվել է 1920 թվականին :
2014 թվականի փետրվարի 16-ին, Նախագահական Դեկրետով պաշտոնակացնում է Ազգային Խորհրդի եւ Կառավարության նստատեղը Արեւմտեան Հայաստանում ‘Կարին (Էրզրում) :
2016 թվականի մայիսի 9-ին, Արեւմտեան Հայաստանի Նախագահական Իրավաբանական Խորհուրդը, Կառավարությունը եւ Խորհրդարանը ընդյնեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Ազգային Սահամանադրությունը :
Մայիսի 11-ը հայտարարված է Հայկական Պետության ճանաչման միջազգային օր Արեւմտեան Հայաստանի տարածքում, որ դե յուրէ ճանաչվել է Դաշնակից Պետությունների Գերագույն Խորհրդի եւ Ամերիկայի Միացիալ Նահանգների կողմից (1920) :
2016 թվականի հունիսի 24-ին, Արեւմտեան Հայաստանի Նախագահը վավերացնում է Սեւրի Դաշնագիրը :
2017 թվականի ապրիլի 27-ին, Արեւմտեան Հայաստանը դեկրետով ընդունում է երկգլխանի Արծիվը, որպես Արեւմտեան Հայաստանի Պետության զինանշան :
2018 թվականի փետրվարի 17-ին, Արեւմտեան Հայաստանը դեկրետով ընդունում է Արեւմտեան Հայաստանի սահմանադրական դատարանի սահմանադրությունը :

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ԱրեւմտԵան Հայաստանի Ազգային խորհուրդի նախագահ

Պաշտոնական արխիվներ 
Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդ բոլոր իրավունքները պաշտպանված են

stat.gov.wa@haybachdban.org