ԿԻԼԻԿԻԱ- Եզդիները նշում էին իրենց նոր տարին՝ «Չարշամա սոր», կամ հայերեն թարգմանաբար՝ «Կարմիր չորեքշաբթի» կոչվող տոնը:

Ըստ եզդիական սուրբ տեքստերի, այն հրեշտակապետ Թաուսի Մալաքի տոնն է, որը նշվում է ապրիլ ամսվա 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Եզդիական ավանդույթի համաձայն, Նիսան (ապրիլ) ամիսը համարվում է տարվա «հարսը»:
Ժողովրդավարական Ալևիների ֆեդերացիան շնորհավորել է եզդիներին սուրբ օրվա՝ «Չարշամա սոր» տոնի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում նշվում է, որ աշխարհի տարբեր կոզմերում գտնվող եզդիները մեծ խանդավառությամբ են նշում «Չարշամա սոր» տոնը։ Ապրիլ ամվսա 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը տոնվող այս օրը շատ մեծ կարևորություն ունի եզդիների համար։ Սինջարում ապրող եզդիները իրենց համար այս սուրբ օրը այս տարի նույնպես նշել են Սինջարի լեռներում։
«Չարշամա սոր» տոնը նշվում է ինչպես Սինջարում, այնպես էլ Եվրոպական մի շարք երկրներում, Հայաստանում և Թուրքիայում։