ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- «Ոչ Սուրի ոչնչացմանը» պլատֆորմի մամլո խոսնակ Թալաթ Չեթինքայան անդրադառնալով ապրիլի 28-ին՝ Սուրի և Հասանքեյֆի համար համաշխարհային միջոցառումների օրվան, նշել է, որ Տիգրանակերտում և այլ վայրերում տարբեր միջոցառումներ են իրականացվելու։

«Ոչ Սուրի ոչնչացմանը» պլատֆորմը, Մեզոպոտամյա (Միջագետք) էկոլոգիական շարժումը, Ստամբուլի Սուրի համերաշխության պլատֆորմը, Հասանքեյֆ նախաձեռնությունը և Մնձուրիր ազատության նախաձեռնությունը կազմակերպել են համատեղ մամլո ասուլիս՝ նվիրված Սուրի և Հասանքեյֆի համար համաշխարհային գործողությունների օրվան ։ «Ոչ Սուրի ոչնչացմանը» պլատմֆորմի մամլո խոսնակ Թալաթ Չեթինքայան իր ելույթում նշել է, որ պատմությանը, բնությանը և հասարակությանը հարգանք ցուցաբերող կառուցների հետ որոշում են կայացրել ապրիլի 28-ը հայտարարել Հասանքեյֆի և Սուրի համար համաշխարհային միոցառումների օր։ Այդ օրը մոտ 20 երկրներում համաժամանակ մի շարք միջոցառումներ կրականցվեն։
Չեթինքայան նշել է, որ արվեստագետները, մտավորականները, գրողները, բնության պահպանության կոմիտեները, կանանց միությունները և մի շարք պլատֆորմներ Թուրքիայի տարբեր վայրերում միջոցառումներ կիրականացնեն։

Թալաթ Չեթինքայան Տիգրանակերտում իրականացվելիք գործողությունների վերաբերյալ նշել է․

«Ապրիլի 28-ին Սուր և Հասանքեյֆ հնագույն քաղաքների պաշտպանության համար մի շարք միջոցառումներ կիրականացնենք։ Այդ օրը կկազմակերպենք նաև համատեղ մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն մեր առաջարկներն ու պահանջները։ Այնուհետև, տարբեր վայրերից ժամանաց արվեստագետներն ու պատվիրակությունները Ալի Փաշա և Լալե Բեյ թաղամասում մի շարք ուսումնասիրություններ կիրականցնեն, իսկ երեկոյան ժամերին Սուրի վերաբերյալ ֆիլմեր կցուդադրվեն։ Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու այս միջողառումներին»։