15։06
Ազատության մեջ են արդեն ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում կծանոթանա իրավիճակին ինչից հետո կկայացնեն որոշումներ:
15։00
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Ձերբակալվածների պահման վայրից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչ կարգավիճակում է դուրս եկել Փաշինյանը և ի՞նչ որոշմամբ, Բաղդասարյանն ասաց, որ այս պահին դեռ ոչինչ հայտնել չի կարող. «Ավելի ուշ, բայց այս պահին Փածշինյանն այլևս Ձերբակալվածների պահման վայրում չէ, դրսում է»:
14։30
Երևանի տարբեր փողոցներում շարունակվում են բողոքի երթերը։
13։49
Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է: Այնտեղ մարդիկ փակել են փողոցը:
Մի տղամարդ ասաց. «Հասկանում ենք, ժողովուրդ ջան, բայց եթե մենք ներկայանում ենք որպես հայրենասեր, տուրիստներն այս կողմով գնում են Դիլիջան, բաց թողեք այդ ավտոբուսները գնան, հասնեն»:
Ի պատասխան մի կին բղավեց` թող տուրիստները տեսնեն, թե Հայաստանում ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ մինչև այդ փակված էր Սևան-Գագարին հատվածը, որտեղ Սևանի քաղաքապետը մարդկանց ուղղակի խնդրում էր «չդիմել սադրանքների»:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, մայրուղու վրա ազդանշանային համակարգը միացրել են անգամ բեռնատարները:
13:38
Ցուցարարները փակել են Երևանի Ռուբինյանց փողոցը։ Ոստիկանական երկու ավտոմեքենա, մոտենալով այդ հատվածին և տեսնելով, որ այն փակ է, հետ գնացին։