Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը՝ հայտարարելով նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին:

Այս մասին պաշտոնյան ասել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրինական էին Սիրիայի Դումա քաղաքի հրթիռակոծություններն ի պատասխան ենթադրյալ քիմիական հարձակման՝ Գուտերեշը նշեց, որ ունեն հասկանալի կանոններ նմանատիպ իրավիճակներ թույլ տալու համար, բայց «հիմա կարևոր է հետ չնայելը»։

«Սառը պատերազմը վերադարձել է, սակայն, ի տարբերություն 20-րդ դարի նմանատիպ ժամանակահատվածի, կան էական տարբերություններ: Այն ժամանակ լուրջ կոնֆլիկտ կար ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջև: Մինչդեռ հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան այն ժամանակվա պես բոլորին չեն կառավարում: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն. չկա, այսպես ասած, երկու միատեսակ վերահսկվող բլոկ»,- բացատրել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է․ «Սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեն երկխոսության, վերահսկողության և հաղորդակցության ֆունկցիաներ, որպեսզի վերահսկվի ծագող դիմակայության վտանգները և իրադարձությունները վերահսկողությունից դուրս չգան։ Այժմ նրանք մեխանիզմներ չունեն։ Հենց այդ պատճառով է, որ իրավիճակն այնքան վտանգավոր էր, և ես ուրախ եմ, որ ամեն ինչ հանդարտվեց»։

Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հասունացած կոնֆլիկտին՝ Գուտերեշն ասել է․ «Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի երկխոսությունը վերականգնենք, որպեսզի կողմերը հաղթահարեն լարվածությունը, որը նախորդ շաբաթ հասավ իր գագաթնակետին»։

Աղբյուրը՝ https://lenta.ru/news/2018/04/23/cold_war_ii/