ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Բոլոմերի հովտում տեղի ունեցած բախումների պատճառով փակվել է Դերսիմ-Երզնկա ճանապարհը։
Դերսիմ-Երզնկա ճանապարհին գնտվող Բոլոմերի հովտում անօդաչու սարքերի միջոցով հայտաբերվել են մի խումբ «Քրդական բանվորական կուսակցության» անդամներ։ Թուրքիայի ղեկավարությունը անվտանգության ուժեր է ուղարկել այն վայրը, որտեղ գնտվում են Քրդական բանվորական կուսակցության անդամները։
Որոշ աղբյուրներ հայտում են, որ բախումների պատճառով մահացել են մի քանի անդամներ։ Բախումների պատճառով փակվել է Դերսիմ-Երզնկա ավտոճանապարհը։ Նշվում է, որ այս պահին բախումները շարունակվում են ։
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: