ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — «Միացյալ Նահանգները չի ճանաչում ո՛չ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը և ո՛չ էլ Թուրքիայից բացի որևէ այլ հանրապետություն այդ տարածքներում»,- ասված է Պետդեպարտամենտի «ԱՄՆ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ» զեկույցում։
Զեկույցում նաև ասվում է, որ թուրքական և հունական Կիպրոսների միջև բուֆերային գոտի կա, որը պահվում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից 1964թ․ սկսած։
«Միացյալ Նահանգները Կիպրոսի հարցում ստատուս քվոն համարում է անընդունելի և աջակցում է կղզու վերամիավորմանն ուղղված համապարփակ կարգավորման ջանքերին՝ որպես երկու գոտի և երկու համայնք ունեցող դաշնություն»,- ասված է զեկույցում։
Թուրքական Կիպրոսի համաձայն՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի «2016թ․ Մարդու իրավունքների զեկույց․ Կիպրոս․ թուրք-կիպրոսցիների կողմից կառավարվող տարածք» զեկույցի ամենանշանակալի խնդիրներ են՝ «ընտանեկան բռնությունները կանանց հանդեպ, որոշ պաշտամունքային վայրեր մուտքի սահմանափակումները և մարդկային թրաֆիքինգը»։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայի կողմից բռնագրավված տարածքում առկա խնդիրներներից է նաև խտրականությունը, ապաստարան ստանալու դիմումի կամ ապաստարան հայցողների իրավունքների պաշտպանության համակարգի բացակայությունը, վանդալիզմը, որոշ պաշտամունքային վայրերի հանդեպ բռնի վերաբերմունքը՝ մասնավորապես այլ նպատակներով կիրառելու դեպքերը»։
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվեց Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: