ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադարձել է Թուրքիայում արտահերթ նախագահի ընտրություններից առաջ տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին։

«Թուրքական լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել այն մասին, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և «Լավ կուսակցությունը» Թուրքիայի 2018թ․ արտահերթ նախագահի ընտրություններին կարող են առաջադրել իրենց միասնական թեկնածուին՝ Աբդուլահ Գյուլին։ Այժմ կուսակցությունների առաջնորդներ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում ոչ միայն միմյանց, այլև ինչպես երևում է նաև Գյուլի հետ։
Երկրի նախկին ղեկավարը խուսափում է մեկնաբանություններից, չնայած և՛ թուրքական, և՛ արևմտյան պարբերականները պարբերաբար ակնարկում են, որ Գյուլը «գոհ չէ երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացներում հասարակ ունկդրի կարգավիճակ ունենալուց»։
Նախկին նախագահն իր անհանգստությունն է հայտնել և հայտնում իր իրավահաջորդի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերի շուրջ, ով փորձում է երկրում ուժեղացնել նախագահի ինստիտուտը՝ հեռանալովխորհրդարանական կառավարման ձևից։
Ամեն դեպքում շատ փորձագետներ այդ կարծիքին են, քանի որ Գյուլը, նախկին իշխող Ժողովրդա-հանրապետական կուսակցության հիմնադիրը, քաղաքականության մեջ լինելով շատ զգույշ մարդ, դժվար թե վճռեր ուղղակի մարտահրավեր նետել Էրդողանին։

Ինչպես գրում է Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Գյոնուլ Տոլը, երկրի նախկին ղեկավարն այդ քայլին կգնա միայն, եթե ստանա «անձեռնմխելության» երաշխիքներ։ Եվ միայն դրանից հետո նա հարմար պահին կկատարի իր «վճական քայլը»։

Թուրքական Habertürk-ի տվյալներով՝ Գյուլը հանդիպում է ունեցել երկրի նախկին արտաքին գործերի նախարարի և կառավարության նախկին ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկի հետ։

Այս շաբաթվա վերջում հավանաբար կարևոր լուրեր կստանանք։ Պարզվում է՝ սոցիոլոգիական հարցումների արդյուքնում, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները չեն կարող իրենք իրենց առաջադրել կամ մեկ այլ քաղաքական կերպարի առաջադրել, քանի որ ընտրութունների առաջին իսկ փուլում կպարտվեն Էրդողանին։ Դրա համար շեշտը դրել են Գյուլի վրա, ով հեղինակություն է վայելում ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև միջազգային հարթակներում, ուստի որպես ընդդիմության միասնական թեկնածու արդարացված է նրան առաջադրելը։ Այսինքն, անձնական ամբիցիաները երկրորդ պլան են մղվում հանուն գործող նախագահի հանդեպ հաղթանակ տանելու։ Գյուլն ունակ է ձայներ ստանալ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերից՝ անկախ նրանց քաղաքական ծրագրերից։ Նրանք նույնիսկ կարող են իրենց կողմ քաշել պահպանողականներին, ազգայնականներին, հավատացյալներին։

Իսկ մյուս կողմից, Գյուլի օգտին կարող են քվեարկել նաև իշխող կուսակցության մեջ մտնող «լուռ ընդդիմադիրները»՝ նպատակ ունենալով այն, որ Էրդողանն առաջին փուլում հաղթանակ չտանի, որպեսզի երկրորդում վրեժխնդիր լինեն։ Նման կարծիք ունի Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր Օմեր Թաշփինարը։

Al-Monitor-ն իր հերթին ենթադրում է, որ նախկին նախագահի վրա կհանեն «տարբեր հանցագործների, որոնց մեծամասնությունը կապված կլինեն Գյուլի՝ քրդերի հետ ունեցած հարաբերությունների հետ»։ Բայց եթե Գյուլը համաձայնի դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն, ապա նա անպայման, ակտիվ աջակցություն կստանա Արևմուտքի կողմից, որը վաղուց է նրա կերպարը համարում որպես «թուրքական միակ քաղաքական գործիչ, որն ի վիճակի է հաղթել Էրդողանին և ինչ-որ չափով վերականգնել Թուրքիայում կայունությունը և օրենքի գերակայությունը»։

Որոշակի իրավիճակներում կամ ընտրությունների ազնիվ անցկացման պարագայում, Գյուլը, հավանաբար, կարող էր ավելի մեծ աջակցություն ստանալ, քան Էրդողանը, ում վարկանիշն այդքան էլ խոստումնալից չէ։
Բայց տարածաշրջանում դրամատիկ իրադարձություններ են զարգանում, որոնք կարող են ազդել Թուրքիայի ներքին իրադարձությունների վրա, որտեղ պայքարը կարող է ստանալ անկանխատեսելի բնույթ։ Չնայած չմոռանանք, որ Էրդողանն իրեն ոչ այլընտրանքային առաջնորդ է համարում և ոչ մի ընտրական մեխանիզմի միջոցով չի զիջի իր իշխանությունը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/2408173.html