Ներկայացնում ենք Էդուարդ Լիմոնովի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առկա խնդիրների և «վետոի» իրավունքի վերացման մասին։
«1945թ․ հետո մոլորակի վրա խաղաղությունը հաստատվեց մի քանի միջազգային կոնֆերանսների արդյուքնում, մասնավորապես `Յալթայի ևՊոտսդամի, ինչպես նաև կարևորագույն կառույցի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)` Անվտանգության խորհրդի միջոցով։
Անվտանգության խորհրդում 5 մշտական անդամներ են Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողները՝ ԱՄՆ, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Յալթայի և հատկապես Պոտսդամի կոնֆերանսների ընթացքում աշխարհը վճռականորեն հրաժարվեց, որ իր ճակատագիրը ղեկավարեն նախկին հիտլերյան կոալիցիայի պարտված տերությունները՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, էլ չխոսենք Հիտլերի փոքր գործընկերների՝ Հունգարիան և Ռումինիան կամ Հիտլերի թզուկ գործընկերը՝ Մերձբալթիկան։
Պատերազմն ավարտվեց 1945-ին և 1946-ին հետպատերազմյան զայրույթը չմարեց, «Յալթան» և «Պոտսդամը» դիմակայեցին նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին, դիմակայեց նաև Անվտանգության խորհուրդը և իր կողմից պարտադրված կարգերը։
Բայց վերականգնվեցին վերքերը, հիտլերյան կոալիցիայի երկրները տնտեսապես ամրացան, չնայած ավելի ու ավելի դժգոհ այն կարգերից, որոնք ամրագրվել էին Յալթայում և Պոտսդամում։ Յալթայում և Պոտսդամում ժամանակակից աշխարհին կարգ ու կանոն հասկացրին Ստալինը, Ռուզվելտը (արդյունքում նա փոխարինվեց Թրումենով) և Չերչիլը (Պոտսդամում նրան փոխարինեց Էտլին)։ Նրանք ասես ատլանտներ լինեին, ովքեր աշխարհը պահում էին իրենց ուսերին։
Հենց «վետոի» ավանդական իրավունքը թույլ է տվել և տալիս մոլորակում սահմանել, գոնե, ինչ-որ չափի կայունություն։
Այդ մեխանիզմը չի դավաճանել մոլորակին նաև «սառը պատերազմի» ոչ այնքան հեշտ ժամանակներում՝ մոլորակին մինչ օրս դուրս հանելով ծանր իրավիճակներից։
Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան չկարողացան մտնել Անվտանգության խորհրդի կազմ և հաղթողների հետ նույն սեղանի շուրջ նստել, բայց նրանք ներթափանցեցին խորհրդարանական համակարգի մեջ, ինչպես օրինակ՝ G-7-ը։ Մի՞թե նրանք այնտեղ նստած չեն՝ ընկերաբար ժպտալով հաղթողների կողքին։
Անվտանգության խորհուրդը G-7-ով փոխարինելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել, բայց ավելի ուշ կարող են պսակվել՝ G-7-ը փոխարինելով Անվտանգության խորհրդով։
Միաժամանակ փորձեր են արվում՝ լուծելու ԱԽ-ի հարցերը։ Վերջին տարիներին ԱԽ-ի մշտական կազմին կցվել է ոչ մշտական կազմը՝ 10 երկրների ձևաչափով, որոնք ամեն երկու տարին մեկ փոփոխվում են։ Փառք Աստծո, նրանք վետոի իրավունք չունեն, հակառակ դեպքում վրեժխնդիր երկրները աղետալի գործողություններ կիրականացնեին։
Հարկ է հիշել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատկանում է ռեվիզիոնիստների կուսակցությանը, ովքեր ցանկանում են փոխել աշխարհակարգը։
Գուտերեշը նշում է, որ երկու բլոկից բացի կար չմիացած պետությունների մի ամբողջ շարք՝ միաժամանակ առաջնորդելով Հարավսլավիային։ Հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ ինքը՝ Գուտերեշը, պորտուգալացի է, մի երկրի ներկայացուցիչ, ով մտերիմ հարաբերություններ ուներ Հիտլերի հետ, չնայած որ մյուս երկրների հետ համեմատած զգուշավոր էր, այնպես որ, նա հետաքրքրված անձ է։
Իր հերթին Ռուսաստանը կարող է Գուտերեշին ներկայացնել հակադարձ օրինակ․ Բալթյան երկրները, Լեհաստանը, Ռումինիան, որոնք ԵՄ-ում հակառուսական քաղաքականություն են անցկացնում և եվրոպական երկրներում տարածում ռուսաֆոբիա։
Խնդիրն այն է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից տուժածները կկամենային, որ պատերազմը մոռացվեր։ Չմոռանանք, որ Անտոնիու Գուտերեշը նշեց՝ որոշ երկրներ չարաշահում են «վետոի» իրավունքը։ Իսկ կոնկրետ՝ ինչպես են չարաշահում, Գուտերեշը չասաց, բայց ակնհայտ է, որ Գուտերեշի համար այդ պետությունը Ռուսաստանն է։
ԱՄՆ-ն հաղթող պետությունների կլանից է, ով բայրացկամորեն գլխավորում է հաղթողների ապստամբությունը՝ ցանկանալով նրանց հետ միասին հաղթել Երրորդ Համաշխարհային պատերազմը։
Ամեն դեպքում, եթե «վետոի» իրավունքը վերանա, արևմտյան երկրները պարզ մեծամասնությամբ կարող են իրենց ձեռնտու բանաձևերն ընդունել։ Չէ՞ որ նրանք երեքն են Անվտանգության խորհրդում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա՝ կազմելով մեծամասնություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ, սա, իհարկե, այն դեպքում, երբ ենթադրենք, որ Չինաստանը Ռուսաստանի կողմից է։
Այնպես որ, Անվտանգության խորհրդի գլխին ամպեր են կուտակվում։ Գուտերեշը բարեփոխումներ է ուզում։ Թույլ պետությունները ևս բարեփոխումներ են կանխատեսում։
Պարզ է միայն այն, որ Ռուսաստանի համար այդ բարեփոխումները շատ վտանգավոր են»։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2407916.html