Ապրիլի 24-ին ամբողջ աշպարհում մարդիկ նշում էին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքներում 1,5 մլն հայեր պարբերաբար ոչնչացվել են 1915-1923թթ․։
Այդ օրը աշխարհասփյուռ հայության ամենամեծ համայնքի ներկայացուցիչները դուրս էին եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ պահանջելու ցեղասպանության ճանաչումը։ Սակայն Թրամփն իր ցավակացական ուղերձում դեպքերը նկարագրեց որպես «Մեծ Եղեռն»։
Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը, 20-րդ դարի ամենամասսայական կոտորածները, երբ 1,5 մլն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և բռնեցին մահվան ուղին Օսմանյան կայսրության տիրապետության վերջին տարիներին։ Մենք հիշում ենք 1915թ․ սոսկալի դեպքերը և ողբում կորսված կյանքերի համար։
Միջազգային իրավունքով «ցեղասպանությունը՝ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի միտումնավոր ոչնչացումն է»։ Չնայած Թրամփի հայտարարությունը ճանաչում է տեղի ունեցած դեպքերը, բայց այն մի կարևոր կետ է բաց թողնում, որը լայնորեն ճանաչված է գիտնականների, պատմաբանների և այլ փորձագետների կողմից, մասնավորապես այն, որ տեղի ունեցածը ոչ թե ոչ խտրական կոտորածներ էին, այլ ցեղասպանական ակտ։
Դեպքերը, որպես ցեղասպանություն նկարագրելու այս մերժողականությունը, հիմնված է այն բանով, որ ԱՄՆ-ը վախենում է բարկացնել Թուրքիայի կառավարությանը, որը կտրականպես ժխտում է ցեղասպանության պնդումները։ Բայց Միացյալ Նահանգները մենակ չէ։ Մինչև 2018թ․ ողջ աշխարհում միայն 29 երկիր է պաշտոնապես ճանաչել տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն։
Թուրքիայի դիրքորոշումը խիստ հակադրվում է Գերմանիայի նման երկրի դիրքորոշումից, որը ամեն ջանք գործադրեց Հոլոքոստի վերքերը վերականգնելու և հիշատակելու միջոցով: Մինչդեռ Թուրքիան շարունակում է հերքել իր բազմաթիվ հանցագործությունները և նույնիսկ հալածել նրանց, ովքեր պահանջում են նրանից ճանաչել ցեղասպանությունը։
Երբ նախկին նախագահ Բարաք Օբաման 2009-ին եկավ իշխանության գլուխ, նա խոստացավ ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 1 մլն հայերին, որ կճանաչի ցեղասպանությունը, չնայած, ինչպես իր շատ այլ խոստումներ, սա ևս չիրագործեց։
Մինչ օրս ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ պահպանողական հարց։ Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ տեղահանվել են իրենց հայրենի հողերից։
Առ այսօր Թուրքիայի վերահսկողության տակ է գտնվումհայկական տարածքների մեծ մասը, իսկ հայ բնակչության մի ստվար հատված ստիպողաբար իսլամ է ընդունել։
Քրիստոնյաները պարբերաբար հալածվում են, մասնավորապես նրանք, ովքեր ապրում են քրդական տարածքներում։ Ամերիկյան ավետարանչական եկեղեցու հովիվ Անդրեա Բրոնսոնի պարբերաբար կալանավորումները ահաբեկչական հարձակումների մեղադրանքներով, մեր նկարագրած իրավիճակի ակնառու օրինակներից մեկն է։
Թրամփն իրեն ներկայացնում է որպես աշխարհի հալածված քրիստոնյաների պաշտպան, և ցեղասպանության ճանաչումը նրանից երկար ժամանակ կպահանջի Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպան ձևանալու իմիջը պաշտպանելու համար:
Անցյալը ճանաչելու ձախողումը նույնպես ծառայում է Թուրքիային՝ որպես ժխտման մասնակի վավերացում, ում առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ամերիկային «օսմանյան ապտակ է» խոստանում Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի դեմ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրությունների ամերիկահայ դեմոկրատ թեկնածու Դանի Թարխանյանը կոչ է արել Թրամփին «օրինակ ծառայել աշխարհին՝ պաշտոնապես ճանաչելով այն, ինչ իրականում տեղի է ունեցել»:
«Եթե ցանկանում ենք խուսափել մարդկության վատթարագույն աղետներից, աշխարհը պետք է ճանաչի ցեղասպանությունը և այն անվանի այնպես, ինչպես, որ կա»,- Breitbart News-ին ասել է Թարխանյանը։ «Ադոլֆ Հիտլերը օգտագործեց Հայերի ցեղասպանությունը միլիոնների դեմ իրականացված վայրագությունների համար որպես արդարացման նախադեպ ՝ ասելով․ «․․․ Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։
2016-ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ճիշտ նկարագրեց՝ ասելով, որ Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացրել ասորի քրիստոնյաների և եզդիների հանդեպ Իրաքում և Սիրիայում։ Ուստի, ինչո՞ւ չպետք է նույն անունը տրվի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությանը։
Նախորդ տարվանից, դառնալով ԱՄՆ նախագահ, Դոնալդ Թրամփը զգալի համարձակություն դրսևորեց արտաքին քաղաքականության մեջ` սկսած Հյուսիսային Կորեայից, մինչև Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելը: Այժմ ժամանակն է, որ իր վարչակազմն քաջություն ցուցաբերի՝ ճանաչելով Ամերիկայի ամենամեծ համայնքի ողբերգությունը։
Աղբյուրը՝ breitbart.com