Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված մի հոդված, որտեղ հեղինակը խոսել է Հայաստանում տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» մասին, որը վերջինս որակել է որպես «հայաստանյան գարուն», անդրադարձել է նաև այդ իրադարձություններին արտաքին ուժերի ազդեցությունների և հետևանքների մասին։
«Հայկական գարունը շարունակում է եռալ՝ առաջացնելով թյուրիմացության և տարակուսանքի զգացողություն։ Ավելի ճիշտ, այն հետաքրքրություն չի առաջացրել նախկին ԽՍՀՄ տարածքներից դուրս, քանի որ երևանյան դեպքերը արյունահեղություն չեն պարունակում լուրերով ցուցադրելու համար, բայց ռուսախոս միջավայրում այդ մասին խոսում են և բանավիճում ջերմությամբ։
Տեղի ունեցող իրադարձություններին ռուսները հետևում են ֆուտբոլային երկրպագուների պես։ Պաշտոնական Ռուսաստանի արձագանքը Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին չափազանց բարեկամական և խելամիտ էր։
Մոսկվայում կովկասյան հարցերից գլուխ հանող մարդիկ չէին կարող չտեսնել, որ բողոքի ակցիաները կրում են բացառապես ներքին բնույթ։ Ի դեպ, նախորդ տարի բողոքի ակցիաների ժամանակ հնչում էին հակառուսական լոզունգներ, բայց այս անգամ չի գրանցվել որևէ արմատական կոչ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու հետ կապված։ Ընդդիմության առաջնորդն իր ելույթում հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որպեսզի բացահայտի բոլոր մութ անկյունները։ Բայց խոսակցությունները չեն դադարում մինչ օրս։
Ուշագրավ է, որ սոցիալական ցանցերում ռուս մեկնաբանները և բլոգերները շտապում են հայերին խոստանալ Արցախի կորուստը՝ քննարկելով ԱՄՆ դեսպանատան դերակատարությունը, համոզված լինելով, որ Հայաստանի բնակչության շրջանում դժգոհության ալիք կարող էր բարձրանալ միայն ԿՀՎ-ի և Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ:
Քանի որ նրանց մեծամասնությունը գրում է ոչ թե ինքնաբուխ, այլ կարգադրությամբ, ուստի տեղին է հարցնել նրանց հովանավորյալներին, թե որն է նրանց նպատակը։ Կամ այն պնդումը, որ քաղաքական դժգոհությունը կարող է լինել օվկիանոսից այն կողմ դավեր նյութելու արդյունքում, քանի որ հայերը «կարգավիճակ չունեն», նույնպես անտեղի է։ Ըստ նրանց, այդ պարագայում Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը և բարեկամության պայմանավորվածությունը։
Ստիպված եմ ավելացնել, որ Ռուսաստանի որոշ հայտնի քաղաքագետներ և մեկնաբաններ եթերից հնչեցրին Հայաստանի՝ «կարգավիճակ» չունենալու հետ կապված մտքեր։ Եվ կրկին հարց․ ո՞ւմ է պետք հայ-ռուսական բարեկամության հանդեպ իրականցվող այդ սաբոտաժը, Մայդանի հետ համեմատությունը, Ուկրաինայի հետ համեմատությունը։
Իրականում, արևմտամետ ավանդույթների ամրապնդումը Երևանում նոր չէ, բայց հայ հասարակության կոմպետենտ մասը գիտակցում է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի այլընտրանք չլինելը։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստան «Կոռնետ-Է» համակարգերի վերջին մատակարարումները երկիրը դարձնում են տարածաշրջանային հեգեմոնիա՝ Ադրբեջանին հաղթելու հնարավորություն չթողնելով։ Բավական է պատկերացնել, թե ինչ կարելի է Հայաստանից անել ադրբեջանական նավթի վերամշակման գլխավոր կետերի ուղղությամբ․․․
Մինչդեռ ամերիկյան ազդեցության ուժեղացումը տարբերակներից մեկն է։ Դա կապված է Իրանում ամերիկյան պլանների հետ, որի հետ Հայաստանը սահմանակից է։
Մինչ օրս Ադրբեջանը ամերիկյան և իսրայելական անվերապահ շահառուն է Իրանի հետ հնարավոր հակամարտության նախապատրաստությունների հարցում։
Վաշինգտոնը և Երուսաղեմը Իրանի հանդեպ տարաբնույթ խնդիրներ ունեն․ ամերիկացիները ժամանակ առ ժամանակ փորձում են ազդել այնտեղի ներքին իրավիճակի վրա, իսկ Իսրայելը բավարարվում է դեռևս սեփական հետախուզա-ստրատեգիական հարցերով։ Շնորհիվ Իրանի հանդեպ Ամերիկայի և Իսրայելի հետաքրքրության բարձրացման, Ադրբեջանը ստացավ բավական ռազմական և տնտեսական շահույթներ։ Հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ ամերիկացի ազդեցիկ փորձագետներից Ջորջ Ֆրիդմանը վերջերս սկսել է տարին առնվազն երեք անգամ այցելել Բաքու։
Մենք շեշտը դնում ենք տարածաշրջանում Իսրայելի և Ամերիկայի ունեցած հետաքրքրության մեծացման վրա, քանի որ Հարավային Կովկասի երկրների գլխավոր խնդիրը հանդիսանում է խաղաղ պայմաններում նրանց հանդեպ ուշադրության և հետաքրքրության բացակայությամբ։ Ջոն Բոլտոնը, լինելով Ռուսաստանի և նրա առաջնորդի ամենամեծ քննադատը, չի պատրաստվում ակտիվ քաղաքականություն իրականացնել Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների հանդեպ, և հատկապես Կովկասում։ Բացառություն կարող է կազմել Իրանի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Բայց դա չի նշանակում ամերիկյան կենսակերպի հաստաատում կովկասյան ժողովուրդների շրջանակներում։ Այլ խոսքով ասված, Բոլտոնն անտարբեր կլինի հայկական քաղաքականության և ներքին գործերի հանդեպ։ Բայց Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կաճի Իրանի հետ զարգացող հակամարտությանը զուգահեռ։
Ինչևէ, ժողովրդական ակցիաները և իշխանության մեջ փոփոխությունը Հայաստանում կապ չունեն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ձգտումների հետ, բայց Իրանի հետ կապված ազդեցության որոշակի ալիք սպասելի է։ Սա ո՛չ սպառնալիք է և ո՛չ էլ կանխատեսում։ Սա փորձ է ցույց տալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հնարավոր վեկտորը: Ռուսաստանն այս ամենից կարող է եզրակացնել, որ մեծանում է պատասխանատվությունը։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2408792.html