ԱՐԵՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Թուրքիային դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանի ընթացքում ընդունել է ԵՄ-ի՝ Թուրքիա վերաբերյալ պատրաստած որոշումը։
ԵԽԽՎ-ն ընդունած որոշմամբ կոչ է անում Թուրքիային դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը։ Որոշման մեջ նշվում է, որ հայտարարված արտակարգ դրության շրջանակներում էլ ավելի է ընդլայնվել կառավարության լիազորությունները։ Հայտարարաված արտակարգ դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ծայրահեղ և մշտական ազդեցություն է նկատվում։
Նշյալ օրինագիծը Թուրքիայի իշխանություններից պահանջում է արտակարգ դրության պայմաններում ընդունված կանոնադրական որոշումների մասին տեղյակ պահել Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարին։ ԵԽԽՎ-ն պահանջել է նաև ստեղծել անհրաժեշտ պայմաններ Արտակարգ դրության գործերի քննության հանձնաժողովի անկախ, անկողմնակալ և թափանցիկ աշխատանքների համար։