Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը քննում է ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին արցախյան հակամարտության շուրջ ընթացող զարգացումները և Բաքվից սպասվող քայլերը։

«Քաղաքական ճգնաժամը, որ այժմ ապրում է Հայաստանը, այսպես, թե այնպես, անդրադառնալու է արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների վրա։ Բայց ինչպե՞ս։ Ամեն ինչ կախված է իրավիճակի գնահատումից։ Եթե մտածենք մեծ աշխարհաքաղաքական կատեգորիաներով, ապա այդ հակամարտությունը վաղուց ինտեգրվել է, այսպես կոչված, Հարավային ծիրի մեջ, որը սկսվում է Դոնբասից և անցնելով Ղրիմով, Հյուսիսային Կովկասով և Անդրկովկասով, ընդգրկում է Թուրքիան և Իրաքը՝ դուրս գալով Սիրիա։ Աղեղի մնացյալ մասերը, այնուամենայնիվ, սերտ կապված են իրար։ Եվ իրադարձությունների զարգացումը հաստատում է այդ թեզիսը։
Այսպես, Կիևը, գրեթե, հրաժարվում է Մինսկի համաձայնագիրը իրականացնելուց (ստորագրված 2015թ․ «նորմանդյան քառյակի» մասնակիցների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների կողմից) Լուգանսկի և Դոնեցկի հարցով բանակցությունների դուրս գալու համար, չնայած որ խոսքը գնում է «միացյալ ուկրաինական տարածքների» վերականգնման մասին։
Հենց այդպես է իրեն պահում Բաքուն՝ հայտարարելով մեկ կողմից երկրի տարածքային ամբողջականության մասին, մյուս կողմից՝ բանակցություններ վարելով արցախյան հակամարտության կարգավորման շուրջ՝ Մադրիդյան սկզբունքերի հիման վրա։ Բացի այդ, բոլորի համար ակնհայտ է, որ եթե Կիևը ցանկանար իր վերահսկողության տակ պահել Դոնեցկը և Լուգանսկը, իսկ Բաքուն՝ Ստեփանակերտը, երկու երկրները վաղուց պետք է փոխեին իրենց օրենսդրությունն այնպես, որ այդ տարածքների ժողովուրդների շահերը հաշվի առնվեին։
Բայց ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ադրբեջանը ոչինչ անել չեն կարող, ավելի ճիշտ, չեն ուզում։
Նրանք հույսը դրել են, որ իրենց կհաջողվի հարցը լուծել այլ միջոցներով՝ ուժի կիրառմամբ, Դոնբասից՝ ռուսներին, իսկ Արցախից հայերին դուրս մղելով։ Այսպես, այս երկու ճգնաժամերն այսօր ազդում են մեկը մյուսի վրա, այդ թվում՝ հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Կիևը չի թաքցնում, որ շեշտը դնում է հետխորհրդային տարածքում Մոսկվայի ազդեցության թուլացման վրա։ Հաշվի առնելով Երևանի և Մոսկվայի սերտ հարաբերությունների առկայությունը՝ ներկա քաղաքական ճգնաժամը Հայաստանում Ադրբեջանի կողմից, նախ և առաջ, ընկալվում է որպես Ռուսաստանի ներգործության կորստի պոտենցիալ գործոն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում: Սա առաջին հերթին։

Երկրորդ։ Ադրբեջանի համար հեռանկար է բացվում արցախյան հակամարտության կարգավորումը տեղափոխել միջպետական հարթությունից Բաքու-Երևան գծով ներհայաստանյան հարթություն։
Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Խիկմետ Գաջիևը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարում է, որ «Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ վարել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ խելամիտ քաղաքական ուժերի հետ, ովքեր կփոխարինեն Սերժ Սարգսյանի «ռազմա-դիկտատուրային», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում»։

Այսինքն, Բաքուն, ասես, արդեն գիտի, թե կոնկրետ որ ուժերն են գալու Հայաստանի իշխանության գլուխ։ Եվ նա ուզում է օգտագործել իրավիճակը ուժի կիրառման տարբերակին անցնելու համար, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Չնայած որ պատերազմը կարող է միավորել հայերին, ովքեր իրենց քաղաքական հարցերը կմղեն երկրորդ կամ երրորդ պլան։ REGNUM -ի տվյալներով, այս տարբերակները քննարկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում։ Հարավային ծիրի կոնտեքստում սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տիրող ծանր ռազմաքաղաքական իրավիճակը, Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի դեմ տարվող ակտիվ մարտերը և Թուրքիայի մասնակցությունն այդ պայքարին, մեծացնում է Անկարայի մանևրելու հնարավորությունը Անդրկովկասի ուղղությամբ։

Ավելին, եթե Երևանի իշխանությունը հայտնվի, այսպես կոչված, արևմտամետ ուժերի ձեռքում, վաղուց նորություն չէ, որ արցախյան հակամարտության կարգավորումը կընթանա ադրբեջանական սցենարով։ Եվ ինքը՝ Ալիևը, Էրդողանի հետ միասին կարող են հատնվել Հարավային ծիրի խառնաշփոթ «ժողովրդավարական ցանցի մեջ», որում բոլոր հակամարտությունները, ներառյալ՝ արցախյանը, կապված կլինեն մեկ թևից։ «Հայկական հեղափոխությունը» կարող է վարակիչ լինել Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Այս ենթատեքստում զարմանալի չէ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը․ «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության խորացում չպետք է լինի, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ՝ բարդություններ առաջանան», և «հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով»։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներքաղաքական կայունության վերականգնումից հետո կվերսկսվեն արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները։ Բայց ե՞րբ կլինի։ Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչին՝ հայտարարելով, որ հարձակման փորձերը պետք է բացառել»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2409464.html