ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՍԱՏԱՆ- Ադըյամանի Բեսնի շրջանի դաշտերից մեկում հայտնաբերվել Է Հռոմեական սարկոֆագ։

Մշակութային արժեքների պահպանության Ուրֆայի Տարածաշրջանային Վարչության աշխատակիցները Ադըյամանի Բեսնի շրջանի Քոսաջելի վայրի մոտակայքում գտնվող դաշտերից մեկում հռոմեական սարկոֆագ են հայտաբերել։ Հնագետների կողմից իրակացված աշխատանքների արդյունքում հայնաբերված սարկոֆագը տեղափոխվել է Ադըյամանի թանգարանի այգի։


Թանգարանի փոխտնօրեն Մեհմեթ Ալքանի տեղեկացրել է, որ սարկոֆագը պատկանում է հռոմեական շրջանին (ամենայն հավանականությամբ, այն ստեղծվել է 2-3-րդ դարերում):
«Սարկոֆագը պատրաստված է կրաքարից։ Մեր աշխատակիցների կատարած պեղումների արդյունքում կարողացանք դուրս հանել սարկոֆագը։ Ցուլի ու ձկան պատկերներից բացի, սարկոֆագի վրա պատկերված են աջ և ձախ կողմ տարածվող տերևներ, նաև օձի պատկերներ»,- նշել է նա։

Աղբյուրը՝ arkeolojihaber.net