ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ- Արգելվել է Մեմ Արարատի մասնակցությամբ՝ «Կրթությունը դու ես» նախաձեռնության շրջանակներում համերաշխության երեկոյի անցկացումը։ Որպես պատճառ նշվում է երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այդ միջոցառմանը ազգությամբ քուրդ արվեստագետ Մեմ Արարատի մասնակցությունը։

Սիլվանի տեղական ինքակառավարման մարմինը արգելել է «Կրթությունը դու ես» նախաձեռնության Սիլվանի ներկայացչության կողմից կազմակերված համերաշխության երեկոն։ Այս քայլը պատճառաբանվում է նրանով, որ եկրում հայտարարված է արտակարգ դրություն, ինչպես նաև այն, որ երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու ազգությամբ քուրդ արվեստագետ Մեմ Արարատը։

«Կրթությունը դու ես» նախաձեռնության Սիլվանի ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ երեկոյի անցկացման մասին թույլտվություն ստացել էին դեռևս 2 ամիս առաջ։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ երաժիշտ Մեմ Արարատը նշել է, որ արգելքներն ու խոչընդոտները չեն կարող լուծում լինել։
«Սիլվանում, Կարսում, Բաթմանում, Ստամբուլում համերգների չեղյալ հայտարարելը ամբողջովին ատելություն է: Նրանք արգելում են, որովհետև մեր երգերը արտահայտում են քուրդ ժողովրդի կրած ցավն ու տառապանքը»,- նշել է նա։
Մեմ Արարատը ընդգծել է, որ կշարունակի անել իր գործը։
«Համերգի չեղյալ հայտարարվելուն նորմալ եմ վերաբերվել։ Նրանք իրենց գործն են անում, ես էլ՝ իմը։ Այս խոչընդոտների ու արգելքների միջոցով ոչինչ չեն լուծում։ Ընդհակառակը՝ այսկերպ ավելի են խորացնում առկա խնդիրները։ Իմ արվեստում չկա որևէ բռնություն։ Իմ արվեստը արտահայտում է ցավն ու տխրությունը։ Երգում եմ այն, ինչ տեսել և լսել ենք։ Չնայած այս ամենին, ես կշարունակեմ ստեղծագործել»- հայտարարել է նա։
Մեմ Արարատը նշել է, որ արվեստը կծառայեցնի խաղաղության, արդարության և իրավունքի ամրապնդմանը։