Ֆրանսիայի զինված ուժերը տեղակայվել են հյուսիսային Սիրիայում գտնվող 5 բազաներում, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Թերթը նշում է, որ զորքերը գտնվում են քրդերի կողմից ղեկավարվող «Ժողովրդական պաշտպանության միավորումների» (YPG) վերահսկողության տակ գտնվող բազաներում։ Գրվում է, որ Ֆրանսիայի հատուկ ուժերը ժամանել են Սիրիայի Ռմելան քաղաք հինգշաբթի օրը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրը՝ Anadolu